(1:23 / 11.53Mb / просмотров видео: 350)

Հայաստանը ոգեշնչում է. չինացիների անհավանական արկածները Երևանում. տեսանյութ

493
(Թարմացված է 20:22 06.06.2019)
Հայաստանը հայտնին է ոչ միայն լեռներով ու արևով, այլ նաև հարուստ մշակույթով, որը ոգեշնչում է։ Համենայն դեպս, այդպես են կարծում Չինաստանից ժամանած զբոսաշրջիկները։ Ավելի քան տասը հոգուց բաղկացած խումբը տարածաշրջանային այցի շրջանակում Ադրբեջանից և Վրաստանից հետո ժամանել է Հայաստան։

Վերջին շրջանում Չինաստանից ժամանող զբոսաշրջիկների հոսքն ավելացել է։ Մասնագետները կրկին կանխատեսում են չինացի զբոսաշրջիկների աճ։ Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանն ու Չինաստանը սահմանել են առանց վիզայի ռեժիմ։ Մայիսին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Չինաստանի միջև շարքային քաղաքացիների համար վիզայի ռեժիմը չեղարկելու մասին համաձայնագրի ստորագրմանը։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը հանդիպել է հիմա Հայաստանում գտնվող չինացի զբոսաշրջիկների հետ։

Խումբը կազմված է մեծահասակներից, որոնք արդեն 60 անց են և կարող են իրենց թույլ տալ հանգստանալ կենսաթոշակի հաշվին։

Այսօր նրանց վերջին օրն էր Հայաստանում, և նրանք փորձում էին իրենց հետ տանել հնարավորինս շատ տպավորություններ։

Մենք նրանց հանդիպեցինք Երևանի գլխավոր տեսարժան վայրերից մեկում` Կասկադում։

Խմբի մի քանի անդամ, տեսնելով տեսախցիկը, իսկույն մոտեցան մեզ, ողջունեցին չինարենով։ Մյուսները հանեցին հեռախոսները և սկսեցին լուսանկարվել և լուսանկարել։

«Հայերը ջերմ ժողովուրդ են, և ընդհանրապես` ինձ դուր է գալիս Երևանը, գեղեցիկ քաղաք է», – ասաց զբոսաշրջիկներից մեկը։

Կասկադից Հանրապետության հրապարակ ճանապարհին չինական խմբին զարմացրեց նաև Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

 

493
թեգերը:
Չինաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Չինաստանը պատրաստ է Հայաստանը որպես գործընկեր դիտարկել. փորձագետ
Հայաստանն ու Չինաստանը իրենց երկինքը կբացեն միմյանց առջև
Հայաստանն ու Չինաստանը բազում ընդհանուր շահեր ունեն. Փաշինյանը հանդիպել է Կեցյանին

sys_stories