Սողանքի դեպքում Երևանում թունաքիմիկատների աղետ կլինի. Լիլիկ Սիմոնյան

135
(Թարմացված է 14:40 06.06.2019)
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ Լիլիկ Սիմոնյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է Նուբարաշենի հարևանությամբ սողանքային գոտում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրին:

Տարիներ շարունակ նշված տարածքում ստեղծված իրավիճակը բնորոշվում էր որպես արտակարգ՝ լի բազմաթիվ վտանգներով: 2010թ.-ին նույնիսկ քրեական գործ հարուցվեց, որովհետև հարակից տարածքի բնակիչների կողմից փշալարերի հենասյուները տարբեր հատվածներում շրջվել էին, կտրվել էին փշալարերը, իսկ մուտքն արգելող նշաններն անհետացել էին:

Թունաքիմիկատների գերեզմանոցի վերին շերտն ամբողջությամբ վնասվել էր, վերին շերտում թաղված թունաքիմիկատներն արտաբերվել էին ու ցրվել տարածքում, շարքից դուրս էր բերվել ջրահեռացման համակարգը, տապալվել էին փշալարերի հենասյուները, դարպասը կոտրվել էր:

Լիլիկ Սիմոնյանին մեծապես մտահոգում է այն հանգամանքը, որ գերեզմանոցը գտնվում է սողանքային գոտում: «Սողանքի դեպքում Երևանում թունաքիմիկատների աղետ կլինի»,- նշում է փորձագետը:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի արտափորման, տարհանման և մաքրման նախագիծ է ներկայացվել: Նախագծի պատվիրատուն ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն է, ձեռնարկողը՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն:

 

135
թեգերը:
աղբ, Հայաստան
թեմա:
Մութ անկյուն (88)

sys_stories