Կողմ եմ դատական համակարգի բարելավմանը, բայց կտրականապես դեմ եմ այս մեթոդներին. Ռշտունի

170
(Թարմացված է 17:34 27.05.2019)
Ինձ համար դժվար է հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում մեր երկրի դատական համակարգում։ Այս մասին Sputnik Արմենիայի «Օրացույց» հաղորդման եթերում ասում է փաստաբան Նարինե Ռշտունին` ի նկատի ունենալով դատական համակարգի շուրջ կատարվող վերջին իրադարձությունները։

«Ինչ-որ կոլապս է... Ի սկզբանե նշեմ` չեմ ուզում, որպեսզի ինչ–որ մեկին թվա, որ ես և իմ փաստաբան գործընկերները դեմ ենք երկրում դատական կառուցվածքի բարելավման գործընթացներին։ Նույնիսկ դեմ չեմ բուն վեթինգին, որի մասին վերջին շրջանում խոսում են բոլորը։ Դե, իհարկե, մեզ համար անսովոր տերմին է, սակայն իրականում փոփոխությունները հասունացել են, դրանք ուղղակի անհրաժեշտ են։ Դրանք պարտադիր են»,–ասում է Ռշտունին։

Նա հիշեցնում է, որ դեռ 2013թ.–ին փաստաբանները, գործադուլ էին հայտարարել։ Իրենց դժգոհությունն առաջին հերթին պայմանավորված էր Վերաքննիչ դատարանի գործողություններով, որովհետև այդ կառույցի աշխատանքի ինչ–որ հիմնարար սկզբունք չկար։ Խոսքը ոչ թե վերաքննիչ դատարանի գործողությունների, այլ անգործության մասին էր։ Փաստաբանի խոսքով` նույն իրավիճակներում այդ մարմինը կարող էր կայացնել տրամագծորեն հակառակ որոշումներ։ Մի խոսքով` այդ կարևորագույն մարմնի գործողություններում ոչ մի տրամաբանություն չկար։

«Ի սկզբանե ենթադրվում էր, որ իշխանափոխությունից հետո դատական համակարգում պետք է տեղի ունենան կոնկրետ փոփոխություններ։ Մեկ այլ հարց է, որ ես կտրականապես դեմ եմ այն մեթոդներին, որոնք սկսել են կիրառել։ Ավելի կոնկրետ` ի՞նչ է նշանակում կոչ անել մարդկանց, որ արգելափակեն դատարանների դռները։

Որքան էլ արդարանան` ասելով, որ այդ քայլով ճնշում չեն գործադրում դատարանի վրա, մենք հասկանում ենք, որ դա այդպես չէ։ Դա չէր լինի ճնշում դատարանի վրա, եթե ժողովուրդն ինքնաբուխ, ինքնուրույն գնար այդ քայլին։ Բայց այդպես չի եղել, այնպես չէ՞։ Հնչել է կոչ, ընդ որում դա եղել է երկրի ղեկավարի կոչը։ Եվ որքան էլ նրա գործընկերները մեկնաբանեն, որ նա տվյալ դեպքում ելույթ է ունեցել ոչ թե որպես վարչապետ, այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ, դա այդպես չէ»,–ասում է Ռշտունին։

Փաստաբանը նշում է, որ այդ կոչը ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, եթե նման հայտարարություն աներ ինչ-որ ընդդիմադիր ուժ, բայց իշխանության ներկայացուցի՞չը։

170
թեգերը:
Վեթինգ, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Դատարան, Հայաստան
թեմա:
Իրականում / Օրացույց (668)

Ոստիկանները բերման են ենթարկել «Վստրեչի ապերին». տեսանյութ

318
(Թարմացված է 18:58 12.07.2020)
Արամ Վարդանյանը մեղադրվում է սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեջ։ Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության հատուկ նշանակայինները հուլիսի 12-ի լուսադեմին Երևանի Արցախի փողոցի տներից մեկում հայտնաբերել ու բերման են ենթարկել 49-ամյա Արամ Վարդանյանին, որը քրեական աշխարհում հայտնի է «Վստրեչի ապեր» մականունով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նա մարտի 8-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, կողոպուտի և անձի առևանգմանը հանցակցելու, ինչպես և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցանքներ կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Արամ Վարդանյանը տեղափոխվել  է  քրեակատարողական հիմնարկ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Հիշեցնենք`ոստիկանությունը մարտի 9-ին հետախուզում էր հայտարարել քրեական հեղինակություն, «Վստրեչի ապեր» մականունով հայտնի 49-ամյա Արամ Վարդանյանի նկատմամբ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա մեղադրվում է սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեջ։

«Մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի». «Վստրեչի ապերի» փաստաբանը կբողոքարկի

Ոստիկանությունը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրել էր դիմել ոստիկանության մոտակա բաժին` երաշխավորելով տեղեկություն հայտնողի գաղտնիությունը։

318
թեգերը:
Ձերբակալում, Հայաստան, հետախուզվող, ՀՀ քննչական կոմիտե, Մեղադրանք, Արամ Վարդանյան
Ըստ թեմայի
Ոստիկանությունը «Վստրեչի ապերի» նկատմամբ հետախուզում է հայտարարել
«Վստրեչի ապերի» եղբորորդուն և հարևանին մեղադրանք է առաջադրվել. պաշտպան
Ինչպես են ոստիկանները մտել «Վստրեչի ապերի» տուն. տեսանյութեր
«Չփորձեք ինձ ներքաշել քաղաքական խաղերի մեջ». «Վստրեչի ապերը» հայտարարություն է տարածել

Կյանքի վերջին սելֆին. Կրասնոյարսկում ընկերները նկարել են՝ ինչպես է կինն ընկնում ժայռից

482
(Թարմացված է 17:14 12.07.2020)
Նախնական տեղեկություններով՝ 34-ամյա կինը հարբած է եղել։ Նա երկու երեխաների մայր էր։

Կրասնոյարսկի երկրամասում լուսանկարվելու ցանկությունը 34-ամյա կնոջ համար ողբերգական ավարտ է ունեցել։ «Վեստիի» փոխանցմամբ՝ ընկերները տեսանկարահանել են Եվգենիայի կյանքի վերջին րոպեները։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել հուլիսի 7-ին Օյխա լեռան վրա։ Երկու կանայք ընդհանուր խմբից առանձնացել են լուսանկարվելու համար։ Նրանցից մեկը որոշել է վերևում լուսանկարվելու, իսկ մյուսը՝ Եվգենիան, ավելի էքստրեմալ լուսանկար ստանալու համար ժայռն ի վար է իջել։

Մի քանի սելֆիից հետո աղջիկը որոշել է վերադառնալ, բայց ոչ այն ճանապարհով, որով իջել էր։ Ինչ-որ պահի Եվգենիան սայթաքում է և գլորվում ժայռից ցած։ Ընկերներից մեկը օգնության է շտապում կնոջը, բայց չի հասցնում։

Նրա աչքի առաջ կինը գլորվում է քարերի վրայով և ընկնում 50 մետր բարձրությունից։ Դեպքի վայր ժամանած փրկարարները ժամեր անց դուրս բերել են բերել Եվգենիայի դին։

Նախնական տեղեկություններով՝ նա հարբած է եղել։ Եվգենիան երկու երեխաների մայր էր։

Երկու շաբաթ է՝ Արարատի մարզում փրկարարները որոնում են անհետ կորած 66-ամյա տղամարդուն

482
թեգերը:
Մահ, երեխա, փրկարար, Դիակ, Կրասնոյարսկի երկրամաս, Լուսանկար, սելֆի, Կին, Դժբախտ պատահար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Ինչու է 27-ամյա կինը կախվել. մանրամասներ Շիրակում տեղի ունեցած դժբախտ պատահարից
Արցախում դժբախտ պատահարից պայմանագրային զինծառայող է մահացել
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Սարգիս Ղուլյանը 6 ամսվա զինծառայող էր, տան կրտսերը. մանրամասներ դժբախտ պատահարից
Զինծառայողներ, արխիվային լուսանկար

Ադրբեջանական ԶՈՒ կրակոցները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. Շուշան Ստեփանյան

166
(Թարմացված է 01:59 13.07.2020)
ՀՀ Պն մամուլի խոսնակը հայտնում է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Ստեփանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։

«Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն»,– գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ էլ Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Նրա խոսքով` թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի

նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

166
թեգերը:
Շուշան Ստեփանյան, կրակոց, Սահման, հայ-ադրբեջանական