«Իմ ներքին ձայնն ինձ չի խաբում». անկեղծանում է Լուսինե Թովմասյանը

646
ԲառCode–ն այս անգամ առավել քան «հմայիչ» է ստացվել։ Պատճառը մեկն է` Արսեն Հայթյանը հյուրընկալել է Լուսինե Թովմասյանին։

Եվրոպայի երկրորդ ու Հայաստանի առաջին գեղեցկուհին Արսեն Հայթյանի հետ զրուցել է ժպիտի կարևորության, մոդելային մասնագիտության մեջ նոր ստանդարտների ու իրավիճակի փոփոխության մասին։

Երկրորդ անգամ մայրանալ պատրաստվող Լուսինեն պատմել է նաև դիվանագետի մասնագիտության ու հետաքրքրությունների անընդհատ փնտրտուքի մասին։

646
թեգերը:
Եվրախորհուրդ, Հայաստան
թեմա:
ԲառCode Արսեն Հայթյանի հետ (16)

Որն է այն միակ գործոնը, որի շնորհիվ բիզնեսն արժեք է ստեղծում

33
(Թարմացված է 15:42 05.07.2020)
Հաղորդման հեղինակ Հայկ Մանասյանը և հաղորդավար Արամ Չախոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել են ժամանակի ճիշտ օգտագործման մասին։

Միակ բանը, որը բոլորիս տրված է հավասարաչափ՝ ժամանակն է: Միակ բանը, որն անընդհատ սպառվում է և հնարավոր չէ վերականգնել՝ ժամանակն է:

Եվ միակ գործոնը, որի շնորհիվ է միայն բիզնեզը որևէ արժեք ստեղծում ու վաճառում՝ ժամանակն է: Դրա համար է ասվում, որ ժամանակը փող է:

Եվ ուրեմն, ժամանակի ճիշտ օգտագործումը առանցքային նշանակություն է ձեռք բերում բիզնեսում հաջողություններ ունենալու համար:

Հաղորդման ընթացքում խոսվում է ժամանակի կառավարման մի քանի մոտեցումների և դրանց արդյունավետ կիրառման մեթոդների մասին:

33
թեգերը:
փող, «Ժամանակի մեքենա», շոու բիզնես
թեմա:
Բիզնեսի դիալեկտիկա

Ավտոմեքենայի փոխարեն՝ սուզանավ. հորդառատ անձրևն ու կրկին Վենետիկ դարձած Երևանը

180
(Թարմացված է 11:27 05.07.2020)
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ոստիկանության ավտոմեքենան դուրս է բերվել ջրափոսից, փոխարենն օգնություն է պետք եղել վեց այլ մեքենայի։

Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով մի քանի մեքենաներ ջրափոսերի մեջ են արգելափակվել։ ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ՝ հուլիսի 4-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում՝ կամրջի տակ, ոստիկանության ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսի մեջ։ Մեքենան դուրս բերելու համար նշված վայր են մեկնել փրկարարները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ոստիկանության ավտոմեքենան դուրս է բերվել ջրափոսից։

Փոխարենը, օգնություն է անհրաժեշտ եղել 6 այլ ավտոմեքենաների, որոնք արգելափակվել են հորդառատ անձրևից կուտակված ջրափոսում։

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով ավտոմեքենաները դուրս են բերել ջրափոսից։

Երևանին ջրհեղեղ է սպառնում. Հայաստան հասած նոր ցիկլոնը տհաճ անակնկալներ է խոստանում

180
թեգերը:
Անձրև, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), տեսանյութ, Երևան, ջրհեղեղ, ավտոմեքենա
Ըստ թեմայի
Սոչիում ջրհեղեղի հետևանքով կամուրջ է փլուզվել. տեսանյութ
Բանակը կարող է միանալ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի դեմ պայքարին
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 106 մարդ է զոհվել
Շտապօգության մեքենաներ. արխիվային լուսանկար

Գեղարքունիքում մի կենդանու պատճառով 4 երիտասարդ հիվանդանոցում են հայտնվել

22
Երիտասարդները մարմնական տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են Ճամբարակի բուժկենտրոն, որտեղ բժիշկները նրանց վիճակը գնահատել են բավարար։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Ժամեր առաջ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի մոտակայքում։ ԱԻՆ մամուլի ծառաությունը հայտնում է, որ վթարի մասին ահազանգը ժամը 13:48-ին է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին 25-ամյա Ալեքսանդր Մ.-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել կենդանու և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս։
Վթարի պահին մեքենայում երեք ուղևոր է եղել. 22-ամյա Գոռ Գ.-ն, 23-ամյա Մհեր Խ.-ն, 25-ամյա Դավիթ Խ.-ն։

Երիտասարդները մարմնական տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են Ճամբարակի բուժկենտրոն։

Գեղարքունիքում «ջիփեր» և «դղյակներ» ունեցող 983 ընտանիքի նպաստը կտրել, կովեր են առել

Բժիշկները տուժած երիտասարդների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Ապարան-Վարդենիս ավտոճանապարհին «ԳԱԶել» է կողաշրջվել

22
թեգերը:
Երիտասարդ, Տուժածներ, կենդանի, ավտովթար, վթար, Գեղարքունիքի մարզ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
ՃՏՊ Սյունիքի մարզում. մեքենաներից մեկի ղեկին եղել է 15 տարեկան պատանի
ՃՏՊ Կոտայքի մարզում. 4 մարդ է տեղափոխվել հիվանդանոց
ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ճանապարհին․ կա 6 տուժած