Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գրքի հայերեն թարգմանությունը նույնպես բեսթսելեր կդառնա

216
(Թարմացված է 15:35 16.05.2019)
Աշխարհահռչակ լրագրող Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը վերջերս է ներկայացվել ընթերցասեր հանրությանը: «Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանը Sputnik Արմենիայի «ԱրտԲոքս» հաղորդաշարի շրջանակում վստահեցնում է, որ գրքի հայերեն թարգմանությունը նույնպես բեսթսելեր կդառնա, ինչպես 1990-ին, երբ անգլերեն առաջին անգամ հրատարակվեց ԱՄՆ-ում:

Ռուբեն Իշխանյանը նշում է, որ Վլադիմիր Պոզների գրքի հայերեն թարգմանության վրա աշխատանքները մեկնարկել են դեռ երկու տարի առաջ: Իսկ վերջերս գիրքը լույս տեսավ 1000 օրինակով, թեպետ կարելի է չկասկածել, որ վերահրատարակումներ դեռ կլինեն: Ամեն դեպքում, հետաքրքրությունը հայերեն թարգմանության նկատմամբ մեծ է:

Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գրքի բնօրինակն անգլերեն է, որից 22 տարի անց լույս տեսավ նաև ռուսերեն տարբերակը (որից արված է հայերեն թարգմանությունը): Ռուսերեն «Прощание с иллюзиями»-ին որոշակի տարբերություններ ունի անգլերեն բնօրինակի համեմատությամբ, քանզի հեղինակը տարիների հեռվից դիտարկելով` մի շարք լրացումներ է արել, բացի այդ, ռուսերեն հրատարակությունը, ինչպես այժմ հայերեն թարգմանված գիրքը, հագեցած են նաև Վլադիմիր Պոզների ֆոտոարխիվի լուսանկարներով:

Ռուբեն Իշխանյանը նկատում է. «Պոզների գիրքը, իհարկե պետք էր, որ հրատարակվեր հայերեն: Ընկալման նրբերանգներ կան. երբ Պոզները խոսում է ռուսերեն, նա, այնուամենայնիվ, օտարալեզու մարդ է, բայց երբ սկսում է իր գրքի շնորհիվ խոսել հայերեն, դառնում է ավելի մոտիկ: Այսպիսի հետաքրքիր հոգեբանական նրբերանգ կա: Կան գրքում որոշ դրվագներ՝ Հայաստանի հետ կապված, երբ նա խոսում է Հայոց ցեղասպանության մասին, երբ խոսում է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, որի շնորհիվ Վլադիմիր Պոզները դառնում է Հայաստանին ավելի մոտիկ»:

Արդեն հայտնի է, որ Վլադիմիր Պոզները Հայաստան է գալու` մասնակցելու «Հրաժեշտ պատրանքներին» գրքի շնորհանդեսին: 

Պոզները, ինչ խոսք, աշխարհահռչակ անձնավորություն է, հանրահայտ հեռուստամեկնաբան, հեղինակ: Բայց դրանից բացի, նաև հայերիս հոգեհարազատ, ինչպես Ռուբեն Իշխանյանն է նշում, մոտիկ մարդ է:

Պոզները Հայաստան էր այցելել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, նա նաև ավելի վաղ էր եղել Հայաստանում: Բացի այդ, Վլադիմիր Պոզների առաջին կինը՝ Վալենտինա Չեմբերջին, հայկական ծագում ունի (Նիկողայոս Չեմբերջյանի դուստրն է-խմբ.):

216
թեմա:
ԱրտԲոքս (117)

Վայոց Ձորում հրդեհ է մոլեգնում. տեսանյութ

159
(Թարմացված է 22:25 05.07.2020)
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից Sputnik Արմենիային ասացին, որ տեղյակ են հրդեհի մասին և արդեն զբաղվում են խնդրով։

Այսօր` հուլիսի 5–ին, Sputnik Արմենիայի թղթակիցը Վայոց Ձորի մարզում` Արենի բնակավայրի մոտակայքում, պատահաբար ականատես է դարձել հրդեհի։ Կադրերում երևում է, որ հրդեհը բավականին ակտիվ է, բացի դրանից, ոչ ոք չի փորձում մարել այն։ 

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից Sputnik Արմենիային ասացին, որ տեղյակ են հրդեհի մասին և արդեն իսկ զբաղվում են խնդրով` հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդել։ 

Ասացին` նորություն լինելուն պես ԱԻՆ լրատվական ծառայությունը կհրապարակի այն։

159
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Արենի, Վայոց Ձոր, հրդեհ
Ըստ թեմայի
Խոշոր հրդեհ Հրազդանի կիրճում. հրշեջները դեռ չեն մարել կրակը
Հրշեջներին հաջողվել է մարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված հրդեհը. տեսանյութ
Ցայտնոտային իրավիճակ էր` 9 հրդեհ էր գրանցվել. Ցոլակյանը խոսել է սպասվող դժվար օրերի մասին

Որն է այն միակ գործոնը, որի շնորհիվ բիզնեսն արժեք է ստեղծում

60
(Թարմացված է 01:32 06.07.2020)
Հաղորդման հեղինակ Հայկ Մանասյանը և հաղորդավար Արամ Չախոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել են ժամանակի ճիշտ օգտագործման մասին։

Միակ բանը, որը բոլորիս տրված է հավասարաչափ՝ ժամանակն է: Միակ բանը, որն անընդհատ սպառվում է և հնարավոր չէ վերականգնել՝ ժամանակն է:

Եվ միակ գործոնը, որի շնորհիվ է միայն բիզնեսը որևէ արժեք ստեղծում ու վաճառում՝ ժամանակն է: Դրա համար է ասվում, որ ժամանակը փող է:

Եվ ուրեմն, ժամանակի ճիշտ օգտագործումն առանցքային նշանակություն է ձեռք բերում բիզնեսում հաջողություններ ունենալու համար:

Հաղորդման ընթացքում խոսվում է ժամանակի կառավարման մի քանի մոտեցումների և դրանց արդյունավետ կիրառման մեթոդների մասին:

Բիզնեսին ճգնաժամից փրկելու նոր տարբերակ. ի՞նչ է առաջարկում ՀՀ կառավարությունը

60
թեգերը:
փող, «Ժամանակի մեքենա», շոու բիզնես
թեմա:
Բիզնեսի դիալեկտիկա
Ըստ թեմայի
Ինչպես է պետք նախաձեռնել բիզնեսի տրանսֆորմացիաները կառավարելը
Ո՞ր գործոնն է որոշիչ ստարտափ բիզնեսների հաջողության համար
ՀԴՄ–ներին առնչվող նոր պահանջը բարդացրել է բիզնեսի գործը, բայց չի նպաստել ստվերի կրճատմանը
Էնիո Մորիկոնե

Մահացել է լեգենդար կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն

4
Ո՞վ չի հիշում «Պրոֆեսիոնալ» ֆիլմի համար գրված` Մորիկոնեի երաժշտությունը։ Շատերի համար նա փոխել է աշխարհը։ Հետո նա սաունդթրեքներ գրեց համաշխարհային էկրանի այլ գլուխգործոցների համար։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Մահացել է լեգենդար իտալացի կոմպոզիտոր և դիրիժոր Էնիո Մորիկոնեն։ Տեղեկությունը հայտնում է la repubblica-ն։ Կոմպոզիտորը 91 տարեկան էր։

Նա մահացել է հուլիսի 5–ի լույս 6-ի գիշերը` Հռոմի հիվանդանոցներից մեկում։ Պարբերականի տվյալների համաձայն՝ կոմպոզիտորը մահացել է ազդրոսկրի կոտրվածքի բարդացումներից։

Մորիկոնեն երաժշտություն է գրել բազում իտալական և արտասահմանյան ֆիլմերի համար, իսկ նախկին ԽՍՀՄ երկրներում հայտնի է «Պրոֆեսիոնալ» ֆիլմի երաժշտությամբ, որն ուղեկցում է Ժան Պոլ Բելմոնդոյի մարմնավորած մահացող հերոսին։

1960–ական թվականներից սկսած` նա ավելի քան 450 ֆիլմի երաժշտություն է գրել։ Մորիկոնեն սկսել է կարիերան 1961 թվականին «Ֆաշիստական առաջնորդ» ֆիլմի համար երաժշտություն գրելուց։ Կոմպոզիտորը երաժշտություն է գրել այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Մալենա», «Լավը, վատը, չարը», «Մի անգամ Ամերիկայում»։ Նա աշխատել է ռեժիսորներ Բերնարդո Բերտոլուչիի, Լինա Վերտմյուլերի, Բրայան Դե Պալմայի, Ռոման Պոանսկու ու Օլիվեր Սթունի հետ։

2007 թվականին Մորիկոնեն «Օսկար» է ստացել «կինոերաժշտության արվեստում հիասքանչ ու բազմակի ներդրում ունենալու համար»։

4