Ամեն ինչ Մեդվեդևայի մասին. Կարեն Ադամյանը 50 անձնական հարց է տվել գեղասահորդուհուն

157
(Թարմացված է 13:26 14.05.2019)
Բլոգեր Կարեն Ադամյանը բացահայտել է գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևայի գաղտնիքները։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Հայտնի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան հարցազրույց է տվել «Մակարենա» youtube–յան ալիքին։ Ծրագրի հաղորդավարներ Կարեն Ադամյանը և Պավել Զանոզինը 50 հարց են տվել Եվգենյային։

Նա էլ պատմել է իր սիրելի երաժիշտների, ամենաթանկ գնման, աշխարհում ամենալավ վայրի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքսեղմման ուժի մասին։

Գեղասահորդուհին նույնիսկ չի ամաչել և ճապոներեն մի քանի հայհոյանք է սովորեցրել։

««Քսո» ճապոներեն նշանակում է «գրողը տանի», նման է fuck–ի։ Ես ճապոներենի մասնագետ չեմ, դեռ ուսումնասիրում եմ լեզուն։ Որքան գիտեմ, նրանց մոտ հայհոյանքներ չկան, ինչպես ռուսերենում։ Մի քանի բառ, և վերջ», – ասել է Մեդվեդևան։

Հաղորդավարները նաև խնդրել են մի բառով նկարագրել գեղասահքի մեծություններին։

«Տարասովան մեծություն է։ Զագիտովան աշխատասեր է։ Ես հիշում եմ, թե ինչպես էինք նրա հետ աշխատում օլիմպիադայից առաջ, անդադար աշխատում էր։ Տուկտամիշևան ուրախ է։ Տրամադրությունը չի գցում մանրուքների համար, ես դա եմ սովորում նրանից», – ասել է Մեդվեդևան։

Աղջիկը խոստովանել է, որ վերջին անգամ ժամադրության է գնացել երկու օր առաջ և գոհ է մնացել երիտասարդի հետ հանդիպումից։

 

157
թեգերը:
Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյան
Ըստ թեմայի
«Դու արժանի ես, թագուհի»․ Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանի երկրպագուները ծով նվերներ են ուղարկել
«Ինձ թվում է` ես դրախտում եմ». Եվգենյա Մեդվեդևան շփվել է Instagram–ի երկրպագուների հետ
Եվգենյա Մեդվեդևան սեքսուալ տեսանյութ է հրապարակել
Եվգենյա Մեդվեդևան նորից իրարանցում է առաջացրել համացանցում. լուսանկար

sys_stories