Հայրենական մեծ պատերազմի զորավարների ժառանգները հյուրընկալվել էին նախագահականում

62

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր՝ մայիսի 13-ին հյուրընկալել էին Հայրենական մեծ պատերազմի զորավարների ժառանգներին միավորող՝ Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների: Վերջիններս Հայաստանում են՝ մասնակցելու Ռուսաստանի հայերի միության և Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի կողմից Հայաստանում կազմակերպված համաժողովին:

Հյուրերի թվում էին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Նատալիա Կոնևան՝ մարշալ Իվան Կոնևի դուստրը, մարշալներ Համազասպ Բաբաջանյանի և Հովհաննես Բաղրամյանի ժառանգները:

Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է նրանց այցը Հայաստան և ընդգծել, որ ուրախ է մայիսյան հաղթանակների այս օրերին հյուրընկալել Մեծ հայրենականի հերոսների ժառանգներին: «Սա յուրահատուկ հնարավորություն է: Երբեք չէի մտածի, որ կարելի է հերոսների ընտանիքներին հավաքել մեկ վայրում: Եվ սա տեղի է ունենում հենց այն օրերին, երբ մենք նշում ենք Մեծ հայրենականում հաղթանակի տոնը: Այդ տոնը խորհրդանշական է մեզ համար նաև այն առումով, որ այդ օրերին մենք նշում ենք նաև Շուշիի ազատագրման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման օրը, իսկ դրանից մեկ օր առաջ՝ Երկրապահի օրը»,-նշել է նախագահը:

Մանրամասները ՀՀ նախագահի աշխատակազմի տրամադրած տեսանյութում:

 

62
թեգերը:
Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Պատերազմ և հավատարմություն. ինչպես է «մամա-տատիկս» սովորեցրել մեզ հիշել ու սիրել
Կիրովականը` Ռեյսխթագի պատին. անհայտ լուսանկարի առեղծվածային պատմությունը
Երկարակեցության գաղտնիքը բացահայտել է Մեծ Հայրենականի 101–ամյա վետերանը
Դիակների կույտը երբեք չի մոռանա. ի՞նչ խրատ է տալիս 93 տարեկան Սամվել պապը ջահելներին
Հաղթանակի ու խաղաղության օր. տոնի բոլոր գույները`Sputnik Արմենիայի ֆոտոշարքում

sys_stories