Նիկոլ Փաշինյանի լյուքսեմբուրգյան պաշտոնական ընդունելության 1–ին կադրերը. տեսանյութ

110
Այս պահին Լյուքսեմբուրգում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ։

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Հայաստանի պատվիրակությունը ժամանում Լյուքսեմբուրգի վարչապետի նստավայր, ապա Նիկոլ Փաշինյանին դիմավորում և ողջունում է Քսավյե Բեթելը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 12-13-ին աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն և Բրյուսել։

Նշենք, որ վարչապետի պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը։

110
թեգերը:
Աշխարհ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (776)
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով կմեկնի Չինաստան

sys_stories