Տարիներ անցան. ինչպես է «համով» Զառան համբուրվել Բրեժնևի հետ. պատվաբեր էր, բայց տհաճ

408
(Թարմացված է 11:21 13.05.2019)
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը` Համով Զառան, իր գիտակցական մանկության առաջին տարիներն անցկացրել է Մոսկվայում` «Բուդապեշտ» հյուրանոցում։

70–ականների առաջին կեսին Զառայի հայրն ընդունել է Վախթանգովի թատրոնի հրավերը և ընտանիքի հետ տեղափոխվել Մոսկվա։ Նա իր ավանդ է ունեցել վախթանգովյան բեմում ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի բեմադրած «Ռիչարդ III» ներկայացման մեջ։

Այդ ժամանակ Զառան արդեն երեք տարեկանից մանկական դերեր է խաղացել երևանյան ներկայացումներում։ Նրա առաջին հոնորարը եղել է 30 ռուբլի։ Այդ գումարով մայրը գնել է արծաթե գդալներ, որոնք տարիներ անց Զառայի հարսանիքին նվեր է տվել։

Նրա կյանքի մոսկովյան շրջանը հիմնականում ընթացել  է վախթանգովյան թատրոնում։ Զառան հիշում է, թե ինչպես է փորձերին նրանց մոտ եկել Կոմկուսի կենտկոմի ամենազոր գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը։ Նա դահլիճից հետևել է դերասանների աշխատանքին, բայց իրականում նրան հետաքրքրել է միայն Էլինա Բիստրիցկայան, որին նա բացահայտ համակրել է։ Զառան հիշում է, թե ինչպես է դերասանուհին սեթևեթել և կատակներ արել Լեոնիդ Իլյիչի հետ։

Թատրոնից գնալուց առաջ Բրեժնևն անպայման շփվել է բեմի «ծառաների» երեխաների հետ, գրկել նրանց և իրեն բնորոշ սովորության համաձայն` համբուրել։ Զառան իր այտերի վրա զգացել է նրա հայտնի թաց համբույրներն ու ասում է, որ դա իսկապես տհաճ էր, թեև պատվաբեր։

«Տարիներ անցան» ռադիոնախագիծը նվիրված է փողոցային խաղերին և մոռացված բակային ավանդույթներին, հին հարևաններին, դպրոցական կյանքին ու անցյալի այլ վառ պատմություններին։

408

sys_stories