Սրբուկը պայթեցրել է բեմը. համացանցում հրապարակվել է նրա երկրորդ փորձի տեսանյութը

380
Երգչուհու ձայնը չի դողում, բեմում նա շատ վստահ է։ Ընդհանուր համարը գուցե ոմանց դուր չգա, բայց ամեն ինչ դեռ առջևում է. վերջնական ելույթը մենք դեռ չենք տեսել։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Եվրատեսիլ 019»–ում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) երկրորդ փորձն է արել թելավիվյան բեմում։ Փորձի տեսանյութը հրապարակվել է YouTube–ում` Planet ESC ալիքում։

Արդեն որոշ չափով պարզ է դառնում, թե ինչպիսի համար է ներկայացնելու նա։ Բեմը լցված է կարմիրով, Սրբուկը մենակ է երգում։ Ամենայն հավանականությամբ, սա արվել է մի նպատակով, որ հանդիսատեսի ուշադրությունը չշեղվի երգչուհուց ու նրա կատարումից։

Walking out երգի երաժշտության հեղինակներն են Lost Capital-ը (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) և Tokionine-ը (Դավիթ Բադալյան), բառերի հեղինակը Գարիկ Պապոյանն է։

«Եվրատեսիլ 2019» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 14-ին, երկրորդը` մայիսի 16-ին, եզրափակիչը` մայիսի 18-ին։

Միջոցառումն այս տարի կանցկացվի Թել Ավիվում։ Մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչում Հայաստանի պատվիրակ Սրբուկը ելույթ կունենա առաջինը։

380
թեմա:
Եվրատեսիլ (27)
Ըստ թեմայի
Սրբուկը հրապարակել է եվրատեսիլյան երգի սև–սպիտակ «տարբերակը». տեսանյութ
Սրբուկը վճռական է տրամադրված. երգչուհին` իր տեսահոլովակի արձագանքի մասին
Սրբուկն առաջին փորձն է արել եվրատեսիլյան բեմում. լուսանկարներ, տեսանյութ

sys_stories