Նախագահը, քաղաքապետը, պատգամավորներն ու քաղաքացիները մասնակցում էին «Անմահ գնդի» երթին

63
Երևանում արդեն 4–րդ անգամ կայացավ հաղթանակի և խաղաղության խորհրդանիշ «Անմահ գնդի» երթը։ Այն այս տարի աննախադեպ մարդաշատ էր։ Հայրենական պատերազմում և Արցախի գոյամարտում զոհված հայորդիների նկարներով մարդիկ քայլում էին Երևանի փողոցներում։

Երթին մասնակցում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով ձեռքին հայ հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի նկարն էր բռնել, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` իր պապիկի նկարով, պատգամավորներ և էլի շատ ու շատ հայտնիներ։

Միջոցառումն այս անգամ կրում է համազգային բնույթ. այն տեղի է ունենում Հայաստանի հինգ քաղաքներում` Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Իջևանում։

 

 

63
թեգերը:
Հայկ Մարության, Արմեն Սարգսյան, Հայրենական մեծ պատերազմ, Երևան

sys_stories