Արաս Օզբիլիսը ֆուտբոլ է խաղում բակի երեխաների հետ. տեսանյութ

384
Արաս Օզբիլիսը չի դիմացել գայթակղությանը ու միացել է բակում ֆուտբոլ խաղացող երեխաներին։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես են փոքրիկները փորձում գնդակը խլել փորձառու ֆուտբոլիստից։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Արաս Օզբիլիսը Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող բազմաբնակարան շենքերի բակում մոտեցել է ֆուտբոլ խաղացող երեխաներին ու միացել նրանց խաղին։

Տեսանյութում երևում է, թե ինչպիսի ոգևորությամբ է Օզբիլիսը խաղում մի քանի փոքրիկների հետ, մի քանիսն էլ ոգևորված վազում են նրանց խաղը դիտելու։

Հիշեցնենք, որ ապրիլին Օզբիլիսը խզել էր «Վիլլեմ II» հոլանդական ակումբի հետ պայմանագիրը։ 29-ամյա ֆուտբոլիստը «Բեշիկթաշից» «Վիլլեմ II» էր տեղափոխվել 2018 թվականի օգոստոսին:

384
Ըստ թեմայի
Յուրա Մովսիսյանը երկրպագուների հետ երգում է ՀՀ օրհներգը. տեսանյութ, լուսանկարներ

sys_stories