«Հայաստանի տնտեսությանը ձեռնտու չէ Իրանի թույլ տնտեսությունը». Կառլեն Խաչատրյան

40
(Թարմացված է 16:24 06.05.2019)
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյան Sputnik Արմենիայի եթերում խոսել է Իրանի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցների մասին։

Խաչատրյանի խոսքով` աշխարհաքաղաքական իրավիճակը միշտ էլ մեծ ազդեցություն է ունենում տնտեսական իրավիճակի վրա։

«Հայաստանի տնտեսությանը ձեռնտու չէ Իրանի թույլ տնտեսությունը կամ Իրանի տնտեսությունում տեղի ունեցող բարդ իրադարձությունները»,– նշում է տնտեսագետը։

Նրա խոսքով` պետք է մեր ուժերը կենտրոնացնենք էներգետիկ ոլորտում ԵԱՏՄ-ի շրջանակում որոշակի դերակատարում ունենալու ուղղությամբ, մանավանդ որ ներուժ կա։

Խաչատրյանի խոսքով՝ տարբեր փորձագիտական գնահատականներ կան, և մենք մեր փաստացի պոտենցիալ հնարավորություններից 2,5-3 անգամ քիչն ենք սպառում․ արտահանելու և ԵԱՏՄ գործընկերին առաջարկելու բան ունենք։

Տնտեսագետը նշում է, որ Իրանի հետ վերջին շրջանում մեր առևտրատնտեսական կապերը այդքան ինտենսիվ չեն զարգանում։ Ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմում է 260 միլիոն դոլար՝ 85 միլիոնը արտահանում ունենք դեպի Իրան, 175 միլիոն էլ ներմուծում։ Իրանը մեր փաստացի ներմուծման մեջ 10-րդ գործընկերն է, արտահանման մեջ` 5-ը։

Կառլեն Խաչատրյանը վստահեցնում է՝ մեծ ներուժ կա, որը կյանքի կոչելու համար կարևոր է, որ Իրանի տնտեսությունը համեմատաբար կայուն լինի, ցնցումներ չլինեն, որպեսզի մեր հնարավոր արտահանումը դեպի Իրան գոնե մոտեցնենք ներուժին։

40
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Իրականում / Օրացույց (620)
Ըստ թեմայի
Իրանի շուրջ իրադարձությունները հուզում են ՀՀ–ին. Փաշինյանը` ԱՄՆ–ի պատժամիջոցների մասին
Ռուսաստանը միայն կողջունի Հայաստանի ու Իրանի համագործակցությանը. սենատոր
Ինչու է ՀՀ–ի ու ՌԴ–ի համար օգտակար Իրանի հետ ընկերություն անելը. բացատրում է Մաքսիմովը

sys_stories