Հենց այս պահին Հայաստանը դեռ պատրաստ չէ դիակային փոխպատվաստման. Պետրոսյան

256

Օրգանների փոխպատվաստումը մեծ համակարգ է, որը Հայաստանում կա մասամբ: Շատ նուրբ է հատկապես փոխպատավաստման հարցրերի լուսաբանումը, որը մեր երկրում նոր սկսում է տեղից շարժվել»,-այս մասին Sputnik Արմենիայի «Տետ–ա–Տետ» հաղորդման եթերում ասում է hանրային առողջապահության մասնագետ Դավիթ Պետրոսյանը:

Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ բացի բժիշկներից փոխպատվաստման հարցում կարևոր են կորդինատորները, որոնք պետք է դոնորին համապատասխան ռեցեպիենտ գտնեն և հակառակը: «Այս առումով շատ կարևոր է իմանալ, որ ոչ թե օրգանն են փնտրում մարդու համար, այլ մարդուն են փնտրում օրգանի համար: Դեռևս 2002 թվականից կա լավ մշակված, փոփոխություններ արված օրենք դիակային փոխպատվաստման մասին: Երբ տեղի է ունենում դեպք և մահանում է  մարդու ուղեղը, նրա սիրտը  դեռ աշխատում է: Բոլոր ցուցանիշները վկայում են, որ ոչ մի կասկած չկա, որ ուղեղի աշխատանքը չի վերականգնվելու: Իսկ եթե մարդու ուղեղի աշխատանքը չվերականգնվեց, այդ մարդն արդեն կարելի է ասել՝ գոյություն չունի», - հստակեցնում է Պետրոսյանը:

Դիակային փոխպատվաստման մասով աշխարհում գոյություն ունի երկու մոտեցում.

առաջինը՝ համաձայնության կանխավարկածն է, այսինքն, եթե մարդն իր կյանքի ընթացքում հատուկ ձևով չի նշել, որ ինքը դեմ է, որ իրենից վերցնեն օրգան, համարվում է, որ ինքը կողմ է: Երկրորդը՝ հայտնած համաձայնության կանխավարկածը, այսինքն մարդը հայտնել է, որ պատրաստ է օրգանը տալ:

Մասնագետը նշում է, որ շատ երկրներում վարորդական իրավունքի մեջ գրում են՝ ինքը համաձայն է իր օրգանը տալ, եթե իր հետ ինչ-որ բան պատահի: «Մեզ մոտ մարդը գնում է իր կցագրված պոլիկլինիկայի տեղամասային թերապևտի մոտ և լրացնում հատուկ մշակված ձև, որտեղ էլ նշում է՝  համաձայն է, թե ոչ: Օրենքում կա նաև կարևոր կետ. անկախ նրանից մարդը համաձայն է, թե ոչ, եթե կան բարեկամներ, անցնում է նրանց խոսքը»,- հստակեցնում է Պետրոսյանը:

Դոնորների տարիքային սահմանափակումը մինչև վերջերս եղել է 65 տարեկան, սակայն գնալով տարիքը մեծանում է՝ պայմանավորված շատ տարեցների առողջ սիրտ ունենալով:

«Հենց այս պահին Հայաստանը դեռ պատրաստ չէ դիակային փոխպատվաստում անելու համար, որովհետև Հայաստանը դեռևս չունի ռեեստր, ազգային ռեգիստր, որի մեջ պետք է ընդգրկվեն բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն օրգանի փոխպատվաստման կարիք: Տարեկան 300 մարդ մենք կորցնում ենք սրտի այն հիվանդություններից, որոնց ժամանակ ցուցված է փոխպատվաստումը: Սրտի դեպքում պետք է լիներ դիակային փոխպատվաստումը,  քանի որ այլընտրանք չկա:

Դիակային փոխպատվաստումը միակ այլընտրանքն է նաև ենթաստամոքսային գեղձի դեպքում», - նշում է հանրային առողջապահության մասնագետը: Ըստ Դավիթ Պետրոսյանի՝ ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստման դեպքում մարդը կարող է լիովին բուժվել շաքարախտից, քանի որ ինսուլին արտադրող բջիջները գտնվում են հենց այնտեղ:

256
Ըստ թեմայի
8 ժամ տևած վիրահատություն, որը կյանք է փրկել. մայրն ու աղջիկը միաժամանակ վիրահատվել են
Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից
Հայաստանում մտածում են խթանել դիակային փոխպատվաստումը. Հելեն Նազարյան

Էջմիածնում երկու տղամարդ տաքսի են նստել, տեղ հասել և վերջում փորձել խեղդել վարորդին

54
(Թարմացված է 20:28 15.06.2021)
32 և 35 տարեկան երկու տղամարդ ավազակային հարձակում են գործել Էջմիածնի տաքսի վարորդներից մեկի նկատմամբ։

Էջմիածնում ոստիկանները ձերբակալել են երկու տղամարդու, որոնք փորձել են խեղդել մի տաքսու վարորդի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Տուժողը պատմել էր` Երևանում գիշերը երկու տղամարդ կանգնեցրել էին նրա «Տոյոտա Քեմրի» մակնիշի տաքսին և պատվիրել իրենց տեղափոխել Էջմիածին։ Երբ հասել էին Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամաս, ուղևորները փորձել էին խեղդել վարորդին։ Նրա կյանքին և առողջությանը վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել էին փողերը, բջջային հեռախոսն ու դիմել փախուստի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ավազակության փաստով հարուցվել է քրեական գործ։ Հետախույզները տեղեկություններ են ստացել, որ ավազակային հարձակումը հնարավոր է` կատարած լինեն նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված՝ 32 և 35 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը Երևանի, մյուսը՝ Էջմիածնի բնակիչ է։

Ավազակություն Ազատության հրապարակում․ տղան սպառնացել է դանակով ու հափշտակել հեռախոսը

Հաղորդումից ժամեր անց կասկածյալները Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում հայտնաբերվել և բերման են ենթարկվել։

Նրանք տվել են խոստովանական ցուցմունք և ձերբակալվել։

Երևանում զինված ավազակային հարձակում է կատարվել տարադրամի փոխանակման կետի վրա

54
թեգերը:
տաքսի, Էջմիածին, Ոստիկանություն
Ըստ թեմայի
Բացահայտվել է Սիսիանում կատարված ավազակային հարձակման դեպքը
Ավազակային հարձակում «Հայփոստում». տղամարդը սպառնացել է զենքով ու գումար պահանջել
Մաքսայինի նախկին պետի տան վրա ավազակային հարձակման գործով կդատվի ԱԺ նախկին պատգամավորը
Ավազակային հարձակում Լոռու մարզում. թալանել են 75–ամյա կնոջը

«Պրծանք, ժողովուրդ, պրծանք». գերությունից վերադարձած Նարեկը 5 տեղից վիրավոր էր. տեսանյութ

318
(Թարմացված է 17:15 15.06.2021)
Տղայի հայրը հենց դռան դիմաց գերությունից վերադարձած որդու համար խոստացված մատաղն է անում, բոլորը ուրախությունից լալիս են։

Համացանցում հուզիչ տեսանյութ է տարածվել ադրբեջանական գերությունից վերադարձած Նարեկ Սիրունյանի մասնակցությամբ։ Կադրերում երևում է, թե ինչպես են տղային դիմավորում մայրը, հարազատները, հարևաններն ու պարզապես անծանոթ մարդիկ։

Նարեկը բազմության միջից աչքերով մորն է փնտրում ու անսահման կարոտած գրկում նրան, հետո միայն գլուխը բարձրացնում ու բղավում. «Պրծանք, ժողովուրդ պրծանք։ Ես  եկել եմ, բոլորը գալու են, հերթով գալու են»։

Տղայի հայրը հենց դռան դիմաց որդու համար խոստացված մատաղն է անում, բոլորն ուրախությունից հուզվում են։

«Ինձ ասում էին էս ինչ հայ ես, 5 տեղից վիրավոր ես, չես մեռել։ Մենք չկոտրվող ազգ ենք, ժողովուրդ։ Ինչքան զոհ ենք ունեցել, Աստված բոլորի հոգին լուսավորի»,–ասում է տղան։

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին` լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են, ապա նաև հայտնեց Հայաստան վերադարձածների անունները։

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և հայրենիք են վերադարձել 88 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

318
թեգերը:
զինծառայող, հայ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի
Ըստ թեմայի
«Ալիևի հետ պաս տալով խաղու՞մ են»․ Սերժ Սարգսյանը՝ գերիների վերադարձի և քարտեզների մասին
«Իշխանությունը վա բանկ է գնում». քաղտեխնոլոգն անդրադարձել է քարտեզի դիմաց գերիներ բերելուն
Հրապարակվել են 15 գերիներին Հայաստանին հանձնելու կադրերը․ տեսանյութ
Ֆուտբոլ

Հայաստանը ներկայացնող 2 լրագրող հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար

40
(Թարմացված է 00:05 16.06.2021)
Ըստ Կարեն Ռաֆայելյանի` ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հայաստանը ներկայացնող 2 լրագրողներ հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար: Լրագրող Կարեն Ռաֆայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով, որ իր գործընկեր Դավիթ Եղիազարյանը նույնպես ստացել է նոր հավատարմագիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 մարզական լրագրողները մերժում են ստացել Եվրո-2020-ի հավատարմագրման համար։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Կարեն Ռաֆայելյանը նոր հավատարմագիր է ստացել։

«Ադրբեջանի կապիկությունները` կապված Եվրո-2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ, 2 օր էլ չտևեցին: Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար»,–ֆեյսբուքի իր էջում գրել է Ռաֆայելյանը:

Հիշեցնենք, որ լրագրողները դեռևս 2020 թվականի հունվարին էին հայտ ներկայացրել և համաձայնեցրել ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայության հետ այն քաղաքներն ու խաղերը, որոնք կցանկանային այցելել։ Այդ ցանկում, բնականաբար, Բաքուն չի եղել։

«Դուք տղամարդ չեք». մարզական մեկնաբանի հարցը հունից հանել է Օլգա Բուզովային

Հավատարմագրումը ստացվել է մայիսին, բայց մեկ վերապահումով, որ այն կարող են չեղարկել, եթե մասնակից երկրներից որևէ մեկի իրավապահ մարմինները որոշեն, որ լրագրողներն առնչություն ունեն հանցագործության հետ։

Բնականաբար, հասկանալի է, թե որ երկիրը և ինչո՞ւ էր մերժել լրագրողներին։

40
թեգերը:
ֆուտբոլ, Ադրբեջան, Լրագրող, հայ, Հայաստան