Քարդաշյանների «քիփը» կամ պարզապես ժուռնալիստ Տիգրան Դանիելյան

226
(Թարմացված է 19:58 26.04.2019)
Տիգրան Դանիելյանը նկարահանում է ֆիլմեր, ռեպորտաժներ աշխարհի ամենաթեժ գոտիներից։ Բայց դրա հետ մեկտեղ Հայաստանում կազմակերպում է Քարդաշյան քույրերի այցը, գիրք է գրում Նադեժդա Սարգսյանի համար ու անսահման սիրում է իր աշխատանքը։ Այս անգամ Արսեն Հայթյանի հեղինակային հաղորդման հյուրը Հանրային հեռուստաընկերության մարքեթինգի տնօրեն, լրագրող Տիգրան Դանիելյանն է։

Տիգրան Դանիելյանը Արսեն Հայթյանի «ԲառCode» հաղորդաշարի շրջանակում մանրամասն պատմում է Քարդաշյանների հայաստանյան այցի մասին, հիշում, թե ինչպես են մարդիկ կոտրել Քլոեի վերջին մոդելի սմարթֆոնը, ինչպես է երգչուհի Նադեժդա Սարգսյանը խնդրել իր մասին գիրք գրել, ու ինչպես է ինքը նկարահանվել Քարդաշյանների հայտնի շոուում։

11 տարի Հանրային հեռուստաընկերությունում աշխատող Տիգրան Դանիելյանի հիշողությունները շատ են, նրա հետ անչափ հետաքրքիր զրույցը պարզապես պետք է լսել։

Նշենք, որ Արսեն Հայթյանն արդեն զրուցել է Աշոտ Ղազարյանի, Արա Ասլանյանի, Արմեն Գալյանի ու Սոնա Ռուբենյանի հետ։

226
թեգերը:
Քիմ Քարդաշյան
թեմա:
ԲառCode Արսեն Հայթյանի հետ (11)

sys_stories