00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Եկեղեցուն ոչ ոք չպետք է սովորեցնի` ինչպես պաշտպանել մարդու իրավունքները. Տեր Եսայի քահանա

Բաժանորդագրվել
Եթե դու իրավունքներ ունես, պնդում ես դրանք, դու պետք է նաև պատասխնատվություն կրես դրանց իրականացման համար։ Այլապես դա վերածվում է սանձարձակության։ Այս մասին Sputnik Արմենիայի «Տետ-ա-տետ» հաղորդման շրջանակներում նշում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Ըստ քահանայի՝ ժամանակակից աշխարհի թելադրանքները և արժեհամակարգն ինչ-որ կետում բախվում են։ Այդ բախումն ավելի շատ ոչ թե բնական, այլ մարդկային շահերի բախում է, մարդիկ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ։ Բոլոր ժամանակներում Հայ առաքելական եկեղեցին, կախված փոփոխություններից ու մարտահրավերներից, միշտ էլ փորձել է քայլել համընթաց։ Եվ այստեղ ոչ թե փոխվել են մոտեցումները կամ սկզբունքները, այլ արտահայտչաձևերը:

Пресс-конференция спикера МИД Армении Анны Нагдалян (20 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ձեռնպահ մնացեք. ԱԳՆ–ի արձագանքը` տրանսգենդերի ելույթի մասին միջազգային կառույցների կոչին

«Մարդիկ շատ հաճախ փորձում են եկեղեցին կաղապարել պահպանողական գաղափարների մեջ։ Եկեղեցին նոր չէ, որ պաշտպանում է համասեռամոլների կամ որևէ այլ ենթամշակութային փոքրամասնությունների իրավունքները։ Սա նոր բան չէ եկեղեցում։ Հայ առաքելական եկեղեցուն ոչ ոք չպետք է սովորեցնի ինչպես պաշտպանել մարդու իրավունքները, շատ ու շատ կառույցներ ու կազմակերպություններ պետք է եկեղեցուց սովորեն՝ ինչպես պաշտպանել այս կամ այն մարդու իրավունքները: Որովհետև եկեղեցին միշտ պաշտպանել է, խրախուսել է մարդու իրավունքները, ազատությունները, թեև այդ իրավունքներն ու ազատությունները եկեղեցին չի պատկերացնում այնպես, ինչպես տարբեր կազմակերպություններ», - ասում է Տեր Եսայի քահանա Արթենյան։

Արթենյանի խոսքով՝ եկեղեցին ասում է՝ քո իրավունքն այնքանով է, որքանով դու կարող ես պատասխանատվություն կրել դրա համար, ոչ թե դուրս գալ փողոց և անել այն, ինչ կարող է խելքիդ փչել՝ ասելով, որ ազատ ես և չկրել պատասխանատվություն։ Սա ոչ այնքան քրիստոնեական, սա մարդաբանական խնդիր է։

«Ցավոք սրտի մենք շատ հաճախ ենք հատում ազատությունից սանձարձակություն գնացող նուրբ կետը, շատ հաճախ իրավունքներին զուգահեռ խոսում ենք ազատությունից: Եվրոպական այս կեղծ կատեգորիան ներմուծվեց, որ ոչ թե ընդգծի, այլ խեղաթյուրի այդ ազատությունը: Ինձ համար ցավալի է, որ պատկեր է ստեղծվում, որ իբր մենք՝ հայերս, լիբերալ, ժողովրդավար, հանդուրժող չենք, Հայաստանում խտրական վերաբերմունք, բռնություններ են կիրառվում:

Իրականում, եթե օբյեկտիվ նայենք՝ այսօր Հայաստանում շատ ավելի ժողովրդավար և հանդուրժող հասարակություն է, երբեմն նույնիսկ չափից շատ: Եվ այս պարագայում շատ հստակ է, որ եկեղեցին որևէ դեպքում չի ասել, որ համասեռամոլներին, տրանսգենդերներին կամ այլ փոքրամասնության պատկանող մարդկանց արգելված է եկեղեցի մտնել, արգելված է աղոթք անել, արգելված է հոգևոր խնամք տածել»,-ասում է քահանան:

Արթենյանը հստակեցնում է՝ եկեղեցին ընդունում է մարդուն, բայց չի կարող ասել՝ կեցցե՛ս, դու լավ բան ես անում, եթե այդ մարդը մեղք է գործում կամ այլասերության մեջ է: Հետևաբար խնդիրը բարոյական արժեքները մեր հասարակությունում արմատավորելու մեջ է: Այսօր հայ հասարակությունը պատրաստ չէ ընդունել այլասերությունը:

Լրահոս
0