Այսօր զգալի ակտիվություն է նկատվում պետական գնումների ոլորտում, նախորդ տարվա համեմատ աճել է էլեկտրոնային գնումներում մասնակիցների քանակը, եթե 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մասնակիցները 6000-ն էին, ապա 2018 թվականին ունենք 8500 ակտիվ մասնակից:
_ Վերջին փոփոխությունները պետական գնումների համակարգում տեղի էին ունեցել 2016-2017 թթ, իսկ այսօր ի՞նչ է առաջարկում Կառավարությունը և ի՞նչ հնարավորություն ունի բիզնեսը այս ոլորտում:
_ 2016-2017 թթ. Պետական գնումների համակարգում կատարվեցին որոշակի օրենսդրական փոփոխություններ, որի ուղղություններից մեկը ընթացակարգերի պարզեցումն էր, եթե նախկինում ունեինք յոթ ընթացակարգ, ապա օրենսդրական կարգավորումների շրջանակներում ընթացակարգերի քանակը կրճատվեց և սահմանվեց չորս ընթացակարգ: 2017 թվականին Կառավարության որոշմամբ սահմանվեց, որ մինչև 5 մլն դրամ գնումների կատարման ժամանակ սկսնակ և փոքր բիզնեսին հնարավորություն էր տրվում առանց որևէ որակավորման պահանջի բավարարման մասնակցել ընթացակարգերին: Այժմ քննարկվում է այդ շեմը սահմանել 10 մլն դրամ, այս քայլն ուղղված է փոքր և սկսնակ բիզնեսի հասանելիությունը գնումների ընթացակարգին ավելի մատչելի դարձնելուն: Այս քայլը կնպաստի մրցակցության աստիճանի ավելացման և ՓՄՁ ոլորտի փորձառության ավելացման: Իհարկե, կարող են լինել առանձնահատուկ գնումներ, որոնց դեպքում, այնուամենայնիվ, որակավորման չափանիշները կպահպանվեն, որտեղ սուբյեկտը պարտադիր պետք է ունենա որոշակի աշխատանքային ռեսուրսներ և բավարարի որոշակի տեխնիկական պահանջներին, որպեսզի կարողանա կատարել այդ գործարքները:
_ Առաջարկվող ենթաօրենսդրական կարգավորումներով ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում, որոնք կնպաստեն պետական գնումներում մասնակցության քանակի և մրցակցության ավելացմանը:
_ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև ժամկետանց հարկային պարտավորություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ընձեռել գործընթացից դուրս չմնալու հնարավորություն` վճարելով պարտքերը: Այս առումով նախագծում հետևյալ կարգավորումն է նախատեսված. այն դեպքում, եթե կպարզվի, որ տնտեսվարող սուբյեկտը ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով իր գնային առաջարկի 1 տոկոսից ավել ժամկետանց պարտավորություն, ապա պատվիրատուն տվյալ տնտեսվարող սուբյեկտին հնարավորություն կտա 3 աշխատանքային օրվա ընթացքում`վճարելով գումարը դուրս չմնալ ընթացակարգից:
Նախատեսվող փոփոխությունները նաև հնարավորություն են տալիս վերացնել վարկային պարտավորություններ ունեցող կազմակերպությունների մասնակցության սահմանափակում: Գործող օրենսդրությամբ կա պայման, որի համաձայն կազմակերպության հայտը ներկայացնելու նախորդող տարվա ակտիվները ավելի պակաս չպետք է լինեն, քան իր պարտավորությունները, սա նշանակում է, որ եթե սուբյեկտը ունի վարկային պարտավորություն, ապա միշտ իր ակտիվները կարող են ավելի քիչ լինեն, քան պարտավորությունները: Այս պայմանի առկայությունը, միշտ խոչընդոտ է հանդիսացել մասնակցների համար, քանզի բիզնեսը սովորաբար վարկավորման մեթոդով է բիզնես գործունեություն իրականացնում, և որպեսզի ինքը համատեղ գործունեությամբ կարողանա մասնակցել գործընթացներին, անհրաժեշտ է նոր օրենսդրական փոփոխությամբ հանել այս սահմանափակումը:
_ Արդո՞ք այս փոփոխությունները նախատեսում են դյուրացնել մասնակցության ընթացակարգերը, պակասեցնել անհրաժեշտ փաստաթղթերի քանակը:
_ Այսօրվա գործող ֆունկցիոնալ կառուցակարգը ուղղված է չծանրաբեռնել տնտեսվարող սուբյեկտներին ձևական փաստաթղթերով, եթե սուբյեկտը մտել է գործընթացի մեջ և բավարարում է իրական պահանջներին, ապա տվյալ դեպքում ոչ մի խնդիր չի կարող առաջանալ: Մենք ունենք ռիսկերը նվազեցնելու գործիքակազմ, որով մենք փորձում ենք զսպել հնարավոր ռիսկերը, որ կարող են առաջանալ պայմանագրի կատարման փուլում: Պետական գնումների գործընթացի մրցույթին մասնակցող կողմը գործող և առաջիկայում ընդունվելիք օրենսդրությամբ պահանջում է տնտեսվարողից ներկայացնել ընդամենը 4-5 փաստաթուղթ, ինչը տվյալ դեպքում խնդիր չի կարող առաջացնել:
Ռուբեն Աղուզումցյանի դիտարկմամբ` մարդը կարող է արդյունավետ աշխատել, եթե ունի գործունեությանը համապատասխան հոգեֆիզիոլոգիական հատկություններ, որոնք անհրաժեշտ են աշխատանքները որակյալ կատարելու համար։ Ըստ նրա` դա կոչվում է մասնագիտական հոգեբանական ընտրություն: Հիմնական ուղղվածությունն ունի հոգեբանական բնույթ։
«Կառավարման հոգեբանության մեջ կան հիմնարար հասկացություններ, որոնք անմիջապես կապված են դրա հետ։ Մեկը կոչվում է պրոֆեսիոգրամա, այսինքն` այս կամ այն գործունեության հոգեբանական բնութագիրը, իսկ մյուսը` պսիխոգրամա, այսինքն` այն հոգեկան հատկությունների ամբողջականությունը, որը որոշում է գործունեություն կատարելու արդյունավետությունը։ Մշակված են բազմաթիվ հատուկ հանձնարարականներ, հարցականներ, որպեսզի բացահայտեն այս կամ այն հատկությունը։ Կան նաև մեթոդներ, որոնց շնորհիվ պարզ է դառնում, թե արդյո՞ք տվյալ անձն ունի անհրաժեշտ հատկություններ ու համատեղելիություն, որպեսզի կատարի համապատասխան աշխատանք»,– նշում է հոգեբանը։
Աղուզումցյանի կարծիքով` պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել հոգեբանական ընտրության մասին։
«Հայաստանի քաոտիկ վիճակը գալիս է իշխանությունից». հոգեբան Միհրդատ Մադաթյան
Ըստ նրա` հաճախ բարձրաստիճան չինովնիկները ղեկավարվում են ոչ թե մասնագիտական հատկություններով, այլ պատկանելիությամբ և այդ առումով կադրային քաղաքականությունն ընթանում է ոչ բարենպաստ հունով, մինչդեռ հոգեբանական օրենքի համաձայն` որքան պատասխանատու է պաշտոնը, այնքան ավելի լրջորեն պետք է մոտենալ կադրային քաղաքականությանը։
Կոտրելով կարծրատիպերը. ինչերի միջով է անցել հատուկ հոգեբան Նարեն ու ինչ է ուզում կյանքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` մարտի 1-ին, Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքում Հայաստանին առաջարկեց անցնել կառավարման կիսանախագահական ձևի։ Իսկ 2020 թվականի հունվարին, կառավարման այդ համակարգը նա համարում էր «անպատասխանատու և աղետալի»:
Փաշինյանն իր այս մտափոխությունն, ըստ էության, արդարացնում էր նրանով, որ 2015-ին ընդունված, 2018-ին ուժի մեջ մտած Սահմանադրությունը ի հայտ է բերել մեծ թվով խնդիրներ ու ճգնաժամային իրավիճակների ռիսկեր:
«Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի Սահմանադրության այնպիսի կառուցակարգերի ստեղծումն ու ձևավորումը, որը կերաշխավորի կայունությունը, անվտանգությունը ՀՀ–ում և կբացառի այսպիսի ճգնաժամերի ձևավորումը»,– երեկ հրապարակում ասել էր նա։
Ըստ նրա` հանրաքվեն տեղի կունենա հոկտեմբերին, բայց մինչ այդ Սահմանադրության որոշ հոդվածներ կկարողանա փոխել նաև խորհրդարանը։
Մինչդեռ, 1 տարի առաջ` 2020-ի հունվարին Կապանում կայացած մամուլի ասուլիսում վարչապետը հայտարարել էր, թե Հայաստանի անկախությունից ի վեր կառավարման կիսանախագահական համակարգը ձախողված է եղել:
«Մենք բոլորս դա տեսել ենք գործնականում, և դա ապացուցված է: Սա կառավարման ձախողված համակարգ է, որը տանում է Հայաստանը դեպի ձախողում», - ասել էր Փաշինյանը:
Հետաքրքրական է, որ այդ նույն ասուլիսում Փաշինյանը նաև անկեղծացել էր, թե վարչապետ դառնալուց հետո իրեն հաճախ խորհուրդ են տալիս անցնել կառավարման կիսանախագահական համակարգի: Բայց ինքը դրա հետ չի համաձայնում, քանի որ այդ պարագայում ամբողջ պատասխանատվությունն ընկնում էր վարչապետի վրա, բայց լծակները նախագահի ձեռքում են:
Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում
«Կարծում եմ, որ պետության ղեկավարը չպետք է իր պատասխանատվությունը գցի ուրիշների վրա: Կիսանախագահական մոդելը կառավարման անպատասխանատու համակարգ է: Մեր երկրում չպետք է որևէ «կիսա» լինի: Կամ մենք պետք է ունենանք խորհրդարանական համակարգ, կամ լիարժեք նախագահական», - ասել էր Փաշինյանը ...
Նկատենք, որ վերջին անգամ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվե տեղի է ունեցել 2015-ի դեկտեմբերի 6-ին, երբ իշխանության գլուխ էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանը։ Այդ փոփոխությունների արդյունքում ՀՀ–ն կառավարման կիսանախագահական համակարգից անցավ խորհրդարանական համակարգին:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ բնակավայրի շրջանում իրականացրած ականազերծման աշխատանքների ընթացքում ավելի քան 30 152 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր են վնասազերծել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«2020թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1 548 հա տարածք, 484 կմ ճանապարհ, 1 524 շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ, հայտնաբերվել ու վնասազերծվել է 24 994 պայթուցիկ առարկա», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հայտնաբերված պայթուցիկ առարկաները դուրս են բերվել և ոչնչացվել հատուկ սարքավորված զորավարժարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվել է տեղում. պայթեցման աշխատանքների ժամանակ պահպանվել են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները:
Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Լեռնային Ղարաբաղում տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքները:
Հաղորդագրության համաձայն՝ մարտական գործողություններից տուժած շրջաններում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է կենսական կարևորություն ունեցող հաղորդակցությունների վերականգնումը:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
