Ներկայացվել է 3D տպիչի «տակից դուրս եկած» առաջին սիրտը. տեսանյութ

118
(Թարմացված է 14:26 16.04.2019)
3D տպիչով տպագրված, մարդկային հյուսվածքներից պատրաստված առաջին սիրտը պատրաստ է։

Թել Ավիվի համալսարանի գիտնականները պնդում են, որ իրենց հաջողվել է 3D տպիչով տպել մարդկային հյուսվածքներից կազմված առաջին սիրտը, որը կարող է ընդունել օրգանիզմը։ Գիտնականները վստահեցնում են, որ իրենց տպած արհեստական օրգանիզմում կան սրտի աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ անոթներն ու կոլագեն սպիտակուցը։ Այս մասին հայտնում է American Friends of Tel Aviv University–ն։

Հետազոտության ղեկավար ու հեղինակ Թալ Դվիրն ասել է, որ սա առաջին դեպքն է, երբ կարողացել են հաջողությամբ նախագծել և տպել ամբողջական սիրտը։

Նախագծի համար կենսաբանական թանաք է ծառայել «անհատականացված հիդրոգելը», որը բաղկացած է մարդու մարմնի ճարպային հյուսվածքներից։

Չնայած սրան` առայժմ վաղ է ասել, որ այսպիսի սիրտը կարող է ամբողջությամբ փոխարինել դոնորային սրտին. գիտնականները դեռ պետք է բազմաթիվ փորձարկումներ անցկացնեն և շտկեն ի հայտ եկած թերությունները։

 

118
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (37)
Ըստ թեմայի
Այ քեզ բան. հեծանիվն ու սմարթֆոնն արդեն ծալվում են, բանտերն ու մեքենաները` «խելոքանում»
Այ քեզ բան. մարդիկ «քնաբեր» գիշերանոց են ստեղծել, «չինացին» սայթաքել է, 5G–ն` գործարկվել
Այ քեզ բան. Փաշինյանի պայքարին «միացել» է Ցուկերբերգը, իսկ դրոնը գրավում է առաքման շուկան
Սմարթֆոնի ցանկացած գաղտնաբառ ու PIN կոդ կարելի է գողանալ

sys_stories