(0:51 / 5.21Mb / просмотров видео: 8310)

Ջուլիան Ասանժին ձերբակալելու կադրերը հայտնվել են համացանցում. տեսանյութ

99
Ավստրալիացի և էկվադորցի լրագրող, հեռուստահաղորդավար, WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ասանժին կարտաքսեն Էկվադորի դեսպանատնից։ Երեկ նա հայտնել է, որ վախենում է իր կյանքի համար, քանի որ սպառնալիքներ է ստանում` կապված տեղեկատվության արտահոսքերի հետ, որոնք կայքն ավելի վաղ հրապարակել է Կենտրոնական հետախուզական վարչության և մի շարք այլ հատուկ ծառայությունների գործունեության մասին։

Լրագրողն արդեն վեցերորդ տարին է` ապրում էր Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ Սակայն 2018թ.–ի մարտին այդ երկրի իշխանությունները զրկել էին Ասանժին համացանցից օգտվելու հնարավորությունից` հայտարարելով, որ նա խառնվում է մյուս երկրների գործերին։

Ամերիկյան իշխանությունն իր հերթին Ասանժին մեղադրում էպետդեպարտամենտի գաղտնի նյութերը հրապարակելու մեջ։ Նրան սպառում է մինչև 35 տարվա ազատազրկում և նույնիսկ մահապատիժ։ Ասանժը մեղադրանքները հերքում է և դրանք համարում քաղաքականապես մոտիվացված։

WikiLeaks–ը միջազգային ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը գաղտնի տեղեկատվություն է հրապարակում` վերցված անանուն աղբյուրներից։

99

Երևանի «Կապույտ մզկիթում» ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել

43
(Թարմացված է 10:39 15.07.2020)
Փրկարարները շտապել են Երևանում գտնվող կապույտ մզկիթ՝ հասկանալու, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում է տեղում պայթուցիկի տեղադրման մասին ահազանգը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Կապույտ մզկիթում» պայթուցիկ սարք է տեղադրված։

«Ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 09։35-ին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր են մեկնել նաև փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

Ահազանգ. «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտ պայթուցիկներ են հայտնաբերվել

43
թեգերը:
ահազանգ, Երևան, մզկիթ, ռումբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
«Մեգամոլ» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգերից մեկը կեղծ էր
ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված
«Դալմա Գարդեն մոլից» մարդկանց տարհանում են. ԱԻՆ-ը ռումբի մասին ահազանգ ունի
Ռումբի մասին կեղծ ահազանգեր. փրկարարական ու ոստիկանական գործողությունները՝ տեսանյութով

Ցնծության ճիչ․ ՀՀ ԶՈՒ–ն ադրբեջանական հերթական անօդաչուն է խոցել

483
(Թարմացված է 20:50 14.07.2020)
Տեսանյութում լսվում է հայ զինվորների ուրախության ճիչը, երբ խոցում են ադրբեջանական անօդաչու թռչող սարքը։

Հայկական ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է հերթական ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Նշենք, որ հայկական զինված ուժերը վերջին 3 օրվա ընթացքում հակառակորդի մի քանի ԱԹՍ են խոցել, այդ թվում` կամիկաձե։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Եվս երկու զոհ ունենք. ՊՆ–ն հրապարակել է նրանց անունները

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևն այսօր հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների հետևանքով սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը։
ԱՊԱ գործակալությունն էլ տեղեկացրել են, որ սպանվել են նաև մայոր Ահմեդով Նամիգ Խաժանօղլուն, մայոր Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպա Զեյնալլա Իլգար Այազօղլուն, ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, գերժամանակակից ծառայության զինծառայող, զինվոր Մուստաֆազադե Էլչին Արիֆօղլուն:

Ադրբեջանն իր բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ. լուսանկար

Հայկական կողմից կա 5 վիրավոր և չորս զոհ։ Հակառակորդի կրակոցից մահացել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ` կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրելյանն ու Գրիշա Վահանի Մաթևոսյանը։

483
թեգերը:
Տավուշ, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, անօդաչու, Հայաստան, Զինված ուժեր
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Հայկական ԶՈւ-ի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներից մեկի լուսանկարը համացանցում է հայտնվել
Հայկական ԶՈւ-ն ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն է խոցել
Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ. Արծրուն Հովհաննիսյանը` հայկական ԱԹՍ–ների մասին
Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել. Տոնոյանը հայտնել է թեստի պատասխանը

0
(Թարմացված է 11:38 15.07.2020)
Գագիկ Ծառուկյանը կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել։ Նրա մոտ հիվանդությունը լուրջ ախտանշաններով չի արտահայտվել:

Երևան, 15 Հուլիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ապաքինվել է կորոնավիրուսից։ Լուրը Facebook-ի իր էջում հայտնել է Ծառուկյանի մամուլի խոսնակ և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ հետևողականորեն ապատեղեկատվություն տարածողներին և ցանկալին իրականության տեղ հրամցնելու հուսահատ փորձեր անողներին ուզում եմ տեղեկացնել, որ նախօրեին ԲՀԿ նախագահը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է»,- գրել է նա:

Տոնոյանը նշել է նաև, որ Ծառուկյանը գտնվում է ուժեղ և հզոր մարզավիճակում:

Կուսակցության առաջնորդի վարակման մասին հայտնի դարձավ հունիսի 30-ին։ Հիվանդության ընթացքում Ծառուկյանի մոտ լուրջ ախտանշաններ չի ունեցել: Կորոնավիրուսով վարակվել են նաև նրա որդին՝ Նվեր Ծառուկյանը և ԲՀԿ խմբակցության անդամներ Իվետա Տոնոյանը, Վահե Էնֆիաջյանը, Արման Աբովյանը։ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանը ևս թեստ են հանձնել, սակայն դրանց պատասխանը բացասական էր:

Հուլիսի 15-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 33 005-ի ։ Մեկ օրում գրանցվել է վարակի 515 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի

0
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում