Բողոքարկման հանձնաժողով՝ միայն հիմնավոր փաստարկներով. այդպիսիք շատացել են

271
(Թարմացված է 13:36 09.04.2019)
ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության բողոքարկման բաժնի պետ Արսեն Արզումանյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում խոսել է հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով դիմելու ընթացակարգերի, ողջ գործընթացի մասին, ինչպես նաև ներկայացրել բողոքարկման հանձնաժողովի գործունեության ամփոփ ցուցանիշները:

-Ե՞րբ կամ ո՞ր փուլում է հարկ վճարողը դիմում բողոքարկման հանձնաժողով: Արդյո՞ք դա տեղի է ունենում այն  վերջին փուլում, երբ այլևս հնարավոր չէ փոխել որոշումը:

-Այո, ըստ էության դա այդպես է, քանի որ կարող է բողոքարկվել հարկային կամ մաքսային մարմնի ընդունած վարչական ակտը կամ հարկային և մաքսային ծառայողների գործողությունը կամ անգործությունը, այսինքն այն պետք է դառնա վերջնական ակտ` առաջադրվի պարտավորություն, որի հետ հարկ վճարողը համաձայն չլինի, և նոր միայն կարող է դիմել բողոքարկման հանձնաժողով:

-Փուլ առ փուլ  կարող ե՞ք ներկայացնել,  թե այդ հանձնաժողով դիմելուց հետո հարկ վճարողը ինչ ընթացակարգեր է անցնում:

-Բողոքարկման հանձնաժողով դիմելու համար հարկ վճարողը պետք է ներկայացնի դիմում, որի ձևը սահմանված է ՊԵԿ նախագահի հրամանով, դիմումի ձևը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքէջում: Հարկային օրենսգրքով սահմանված են որոշակի պահանջներ, որոնց առկայությունը դիմումի մեջ պարտադիր է: Օրինակ`բողոքի առարկան, բողոքաբերի պահանջը, նաև բողոքը ներկայացնող անձի ստորագրությունը: Ընդունած վարչական ակտը կարող է բողոքարկվել, այն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, իսկ հարկային և մաքսային ծառայողների գործողությունը կամ անգործությունը մեկ ամսվա ընթացքում: Դիմում-բողոքի քննարկման և դրա վերաբերյալ որոշման կայացման համար նախատեսված է 30 օրյա ժամկետ: Այս ընթացքում նաև արդեն իսկ բողոքարկման նիստի ժամանակ հարկ վճարողը իրավունք ունի ներկայացնել լրացուցիչ փաստարկներ և վիճարկել իր խնդիրը: Այս ողջ գործընթացից հետո, եթե  բողոքարկման հանձնաժողովը չի փոխում իր որոշումը, որի հետ դարձյալ հարկ վճարողը համաձայն չի լինում, ապա այս դեպքում հաջորդ քայլը դատարան դիմելն է, քանի  որ բողոքարկման հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել միայն դատական կարգով:

-Վերջին շրջանում  նկատվում է բողոք-դիմումների քանակի նկատելի ավելացում, ինչը կարող է  պայմանավորված լինել ինչպես հարկային մարմնի նկատմամբ հարկ վճարողների վստահության մեծացման, այնպես էլ իրազեկվածության բարձրացման հետ: Թվային պատկերը կներկայացնե՞ք։

-2019 թ. հունվարի 1-ից մինչև մարտի 20-ն ընկած ժամանակահատվածի  վիճակագրական տվյալները ևս դա են փաստում են. քննվել է 430 դիմում-բողոք և կայացվել որոշում, որոնց 60%-ը բավարարվել է: Նախորդ տարի նույն ժամանակահատվածի համար քննվել էր մոտ 133 որոշում, որոնց 50% բավարարվել:

Այսպիսով, շատ կարևոր է որպեսզի հարկ վճարողները տեղեկացված լինեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, և մթնոլորտը լինի այնպիսին, որ թույլ տա կայացնել առողջ որոշում:

Մաքսային և հարկային մարմինները կաշկանդված չեն վիճակագրական տվյալներից և կարող են վերանայել, վերստուգել և փոփոխել իրենց իսկ կողմից ընդունած որոշումը, մյուս կողմից հարկ վճարողները պետք է հիմնավորված փաստարկներով ներկայացնեն, որպեսզի հասնեն խնդրի համար իրենց ցանկացած դրական որոշմանը:

271
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)

Հայկական կոնյակի դեմ մեծ աշխատանք է տարվում, իսկ գինին կարող է համաշխարհային բրենդ դառնալ

13
(Թարմացված է 09:41 03.03.2021)
Որտեղ են և որոնք են Հայաստանի գինեգործական հազարամյա ավանդույթների վերածնման հնարավորությունները։ «Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդաշարի հյուրն է Իջևանի գինու և կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Ատոմ Եգորյանը։

«Հայկական գինին բրենդ դարձնելու հնարավորությունը հենց մեր հողում է, որի համար անհրաժեշտ է, որ գինեգործներն առավելապես աշխատեն միմիայն հայկական` էնդեմիկ խաղողի սորտերով»,– կարծում է Իջևանի գինու և կոնյակի գործարանի գործադիր տնօրենը։

Ի՞նչ ենք մենք ուտում․ հայ գիտնականները հաստատել են անուրախ ենթադրությունները

Ատոմ Եգորյանի խոսքով` միջազգային շուկայում հայ գինեգործներն ապացուցել են, որ հայկական գինին լուրջ մարտահրավերներ կարող է նետել մրցակիցներին, հետևաբար գինեգործությանը է՛լ ավելի մեծ ուշադրություն պետք է հատկացնել։

«Հավի ոտքերի վրա». ինչու են հայաստանյան թռչնաֆաբրիկաները դոփում տեղում

Այնուամենայնիվ, ըստ հյուրի, մեր հիմնական մրցակցային առավելությունը հայկական կոնյակն է՝ չնայած աշխարհում մեծ աշխատանք է տարվում «հայկական կոնյակ» բրենդի դեմ։

Հայաստանից արտահանվող գինին ու կոնյակը խնդրի են բախվել. հարցը քննարկվում է ԵԱՏՄ–ում

13
թեգերը:
Հայաստան, կոնյակ, Գինի
թեմա:
Բիզնեսի դիալեկտիկա
Ըստ թեմայի
Ամուլսարը` Փաշինյանի պահուստային տարբերակ. Հայաստանը կնստի հանքարդյունաբերության ասեղի վրա
Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա
Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը

Պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել ընտրության մասին. հոգեբան

42
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ, hոգեբանության պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է կառավարման հոգեբանության և կադրային քաղաքականության մասին։

Ռուբեն Աղուզումցյանի դիտարկմամբ` մարդը կարող է արդյունավետ աշխատել, եթե ունի գործունեությանը համապատասխան հոգեֆիզիոլոգիական հատկություններ, որոնք անհրաժեշտ են աշխատանքները որակյալ կատարելու համար։ Ըստ նրա` դա կոչվում է մասնագիտական հոգեբանական ընտրություն: Հիմնական ուղղվածությունն ունի հոգեբանական բնույթ։ 

«Կառավարման հոգեբանության մեջ կան հիմնարար հասկացություններ, որոնք անմիջապես կապված են դրա հետ։ Մեկը կոչվում է պրոֆեսիոգրամա, այսինքն` այս կամ այն գործունեության հոգեբանական բնութագիրը, իսկ մյուսը` պսիխոգրամա, այսինքն` այն հոգեկան հատկությունների ամբողջականությունը, որը որոշում է գործունեություն կատարելու արդյունավետությունը։ Մշակված են բազմաթիվ հատուկ հանձնարարականներ, հարցականներ, որպեսզի բացահայտեն այս կամ այն հատկությունը։ Կան նաև մեթոդներ, որոնց շնորհիվ պարզ է դառնում, թե արդյո՞ք տվյալ անձն ունի անհրաժեշտ հատկություններ ու համատեղելիություն, որպեսզի կատարի համապատասխան աշխատանք»,– նշում է հոգեբանը։ 

Աղուզումցյանի կարծիքով` պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել հոգեբանական ընտրության մասին։

«Հայաստանի քաոտիկ վիճակը գալիս է իշխանությունից». հոգեբան Միհրդատ Մադաթյան

Ըստ նրա` հաճախ բարձրաստիճան չինովնիկները ղեկավարվում են ոչ թե մասնագիտական հատկություններով, այլ պատկանելիությամբ և այդ առումով կադրային քաղաքականությունն ընթանում է ոչ բարենպաստ հունով, մինչդեռ հոգեբանական օրենքի համաձայն` որքան պատասխանատու է պաշտոնը, այնքան ավելի լրջորեն պետք է մոտենալ կադրային քաղաքականությանը։      

Կոտրելով կարծրատիպերը. ինչերի միջով է անցել հատուկ հոգեբան Նարեն ու ինչ է ուզում կյանքից

42
թեգերը:
Հայաստան, պաշտոնյա, հոգեբան, Ռուբեն Աղուզումցյան
Ըստ թեմայի
«Համավարակը ստիպել է, որ մեկս մյուսից հեռանանք նաև հոգեբանորեն». Աղուզումցյան
Մենք ուշադրություն չենք դարձնում ժամանակի կառավարման հարցին. Ռուբեն Աղուզումցյան
Աղուզումցյան. «Աշխատանք փնտրելիս նույնպես պետք է ժամանակի պահանջներին համահունչ լինել»
Իլոն Մասկ

Իլոն Մասկը որոշել է նոր քաղաք կառուցել Տեխասում. քաղաքապետը դոժի տիտղոս կունենա

0
(Թարմացված է 10:18 03.03.2021)
Ամերիկացի միլիարդատերը դեռ անցյալ տարվա վերջին Կալիֆոռնիայից տեղափոխվել էր Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի ստորաբաժանումները։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Ստարբեյզ (Starbase) անվանումով քաղաք է կառուցելու Տեխասում։ Նա իր որոշման մասին գրել է Twitter-ում։

​Գործարարը նշել է, որ քաղաքն ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է «SpaceX» տիեզերակայանը:

Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ստեղծած քաղաքում լավ վերաբերմունքի կարժանանան շները, իսկ քաղաքապետը դոժի տիտղոս կունենա (իտալական տիտղոս, որը նման է անգլերեն «dog» (շուն) բառին):

Իլոն Մասկը խոստացել է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել ու ասել է դրանց գինը

Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից տեղափոխվել է Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի և «Boring Company»-ի ստորաբաժանումները, ինչպես նաև «SpaceX» մասնավոր տիեզերակայանը։

Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում

0
թեգերը:
Իլոն Մասկ