Դիմայարդարման անհաւանական կախարդանք. Գոհար Աւետիսեան կ’իրականացնէ երկրպագուներու երազանքը

162
(Թարմացված է 21:04 10.04.2019)
Գոհար Աւետիսեան ապացուցած է, որ ի զուր չէ կրած Ռուսիոյ լաւագոյն դիմայարդարի կոչումը

Դիմայարդար Գոհար Աւետիսեան կ’իրականացնէ իր երկրպագուներու երազանքը, միայն նայէք այս կերպարանափոխութիւններուն, ազատ ժամանակ, յայտնի դիմայարդարը կ’օգնէ կանանց եւ աղջիկներուն, որոնց դէմքը տուժած է տարբեր հիւանդութիւններէ եւ վիրահատութիւններէ, իրենց կրկին գեղեցիկ եւ գրաւիչ զգալու: Այս կանանց զգացմունքները ամէն ինչ կ’ըսեն:

Գոհարը զուարճախօս կին է, եւ կրնայ ինքն իր մասին կատակել, եւ մշտապէս այցելուներուն լաւ տրամադրութիւն հաղորդել: Instagram–ի իր էջին վրայ անոր աշխատանքին եւ կեանքին շուրջ 6 մլն մարդ կը հետեւի:

Դիմայարդարման վարպետ Գոհար Աւետիսեան ապացուցած է, որ ի զուր չէ կրած Ռուսիոյ լաւագոյն դիմայարդարի կոչումը: Հրաշագործ Գոհարը կրնայ գեղեցկացնել բոլորը:

162
թեմա:
Sputnik Արմենիան` արևմտահայերենով (229)
Ըստ թեմայի
Հարս կը բերեն գիւղ, որ երեխաները գոնէ ուսուցիչ ունենան. մարզերու մէջ ուսուցիչի սով է
Ծանր է, երբ Կուռիարանի նման բարեկամ մը կը հեռանայ… կրկնակի ծանր, որ կը հեռանայ աննկատ
Երբ հարսը «պատանդ կը մնայ», մինչեւ փեսան գումարը ճարէ․ պարտքով երջանկանալու նուրբ արուեստը

ԱՄՆ-ում ոստիկանները մի քանի անգամ կրակել են Sputnik-ի պրոդյուսերի վրա

74
(Թարմացված է 20:43 02.06.2020)
Պրոդյուսերի խոսքով՝ ինքը մի քանի անգամ ասել է իրավապահ մարմինների աշխատակիցներին, որ լրագրող է, սակայն ոստիկանները շարունակել են կրակել:

ԱՄՆ-ում ոստիկանությունը միտումնավոր մի քանի անգամ ռետինե փամփուշտներով կրակել է Sputnik-ի պրոդյուսեր Նիկոլ Ռուսելին, որը լուսաբանում էր բողոքի ակցիաները Սպիտակ տան մոտ։ Ոստիկաններն իմացել են, որ նա մամուլի ներկայացուցիչ է։

«Սպիտակ տան մոտ էի, երբ ոստիկանությունը սկսեց կրակել ցուցարարների ուղղությամբ։ Մոտեցա, որ տեսագրեմ այդ ամենը, սկսեցին կրակել, ինձ թվաց՝ տրամվատիկ նռնակներով ու ռետինե փամփուշտներով։ Նրանք նաև մեր ուղղությամբ արցունքաբեր գազ էին կիրառում, այդ պատճառով բոլորս հազում էինք»,- ասել է Ռուսելը։

Պրոդյուսերի խոսքով՝ ինքը մի քանի անգամ ասել է իրավապահ մարմինների աշխատակիցներին, որ լրագրող է, բացի այդ՝ պարանոցին կախված է եղել նրա՝ լրագրող լինելը հավաստող քարտը։

«Երբ ասացի, որ մամուլի աշխատակից եմ սկսեցին ձայնալուսային նռնակներ նետել, դրանց հետքերը մնացել են փորիս ու ազդրիս վրա։ Մի քանի վայրկյան անց ինձ վրա կրակեցին, ենթադրում եմ՝ ռետինե փամփուշտ էր։ Կոճիս վերքը կապտել էր ու արնահոսում էր»,- ավելացրել է Ռուսելը։

Ինչու են Ռուսաստանին մեղադրում ԱՄՆ անկարգությունների մեջ. պարզաբանում է Կուբիշկինը

Դրանից հետո ոստիկանները կնոջը գետնին են տապալել։ Ցուցարարներից մեկն օգնել է նրան ոտքի կանգնել։

«Մյուս լրագրողներին էլ վերաբերվում էին մոտավորապես այնպես, ինչպես ցուցարարներին»,- ամփոփել է պրոդյուսերը։

Մայիսի 31-ին Մինեապոլիսի ոստիկանությունը նպատակաուղղված արցունքաբեր գազ է կիրառել VICE հեռուստաալիքի նկարահանող խմբի ու ՌԻԱ Նովոստիի թղթակից Միխայիլ Տուրգիևի ուղղությամբ․ նրանք լուսաբանում էին ԱՄՆ-ում տեղի ունեցող անկարգություններն արդեն բողոքի ակցիան ցրելուց հետո։

Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը ներողություն է խնդրել հարձակման ենթարկված լրատվամիջոցների աշխատակիցներից։ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ն իր հերթին պահանջել է ամերիկյան իշխանությունից քննել ռուս լրագրողի դեմ արցունքաբեր գազ կիրառած ոստիկանների գործողությունները։

«Իրականություն վերադարձեք». Զախարովան պատասխանել է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականին

Հիշեցնենք` ամերիկյան քաղաքներում անկարգությունները սկսվեցին մայիսի 25-ից, երբ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացավ ոստիկանական գործողությունների հետևանքով։

Զանգվածային անկարգությունների ֆոնին չորս ոստիկան ազատվել է աշխատանքից, ևս մեկը մեղադրվում է անզգուշությամբ մահ պատճառելու մեջ։ Մինեապոլիսում ու հարևան Սենթ Փոլում հանգստյան օրերին պարետաժամ է մտցվել։

74
թեգերը:
Բողոքի ակցիա, կրակոց, պրոդյուսեր, Ոստիկանություն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ավելի քան 60 սպա և գործակալ է տուժել ԱՄՆ-ում տեղի ունեցած ցույցերի ժամանակ
ԱՄՆ-ում սրճարանի հաճախորդը կրակել է՝ ի պատասխան դիմակ կրելու խնդրանքի
ԱՄՆ-ում սերֆերները սահել են նեոնային ալիքների վրայով. տեսանյութ
ԱՄՆ-ում սպանվել է գիտնականը, որը COVID-19-ի վերաբերյալ կարևոր բացահայտումների շեմին էր

Համացանցում են հայտնվել երկնքում վերալիցքավորվող ռուսական կործանիչների տպավորիչ կադրերը

78
(Թարմացված է 18:44 02.06.2020)
Ռուսական կործանիչների անձնակազմը վարպետորեն իրականացրել է թռիչքային պատրաստության տարրերից մեկը՝ օդում վառելիքի վերալիցքավորումը։

Կենտրոնական ռազմական շրջանի կործանիչները օդ են բարձրացել Չելյաբինսկի մարզի Շագոլ օդանավակայանից։

Ավելի քան 150 բարձրակարգ օդաչուներ մոտեցել են Իլ-78 օդային տանկերին, ընդ որում՝ 60 թռիչք իրականացվել է գիշերային ժամերին։

Օդաչուները թռիչքներ են իրականացրել Սու-34, ՄիԳ-31ԲՄ և Սու-24ՄՌ ինքնաթիռներով։

Օդում վերալիցքավորումը օդաչուների թռիչքային պատրաստության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն ենթադրում է 550-600 կմ/ժ արագությամբ թռիչքի ընթացքում մոտենալ լիցքավորողի կոնուսային տվիչին՝ պահպանելով ընդամենը 10-15 մետր հեռավորություն»:

Տոնական ավիացիոն շքերթ. Երևանի երկնքում Սու-30ՍՄ կործանիչներն էին և ոչ միայն. լուսանկարներ

78
թեգերը:
վառելիք, տեսանյութ, Սու-30ՍՄ կործանիչ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Մոսկվայում կործանիչներն ու ռմբակոծիչները պատրաստվում են Հաղթանակի օրվան․ տեսանյութ
ՍՈւ-30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները
Ռուսական կործանիչներն ամերիկյան հետախույզ-ինքնաթիռներ են բռնել․ ի՞նչ էին փնտրում նրանք
Սու-57-ի փորձարկումներն ավարտված են. երբ ՌԴ ռազմաօդային ուժերը կստանան առաջին կործանիչները
Отделение реанимации медцентра Сурб Аствацамайр

Մանրամասներ թափառող շների կողմից բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի վիճակից

0
(Թարմացված է 11:17 03.06.2020)
Երեխան վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել, տեղափոխվել դիմածնոտային բաժանմունք:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա: Նա վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել, տեղափոխվել է դիմածնոտային բաժանմունք: Վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Երեխան շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ:

«Այստեղ երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, կատարվել է դիմածնոտային վիրաբուժական լուրջ միջամտություններ»,–գրել է ԲԿ–ի խոսնակը:

Հիշեցնենք, որ մայիսի 31–ին, Գյումրիում թափառող շները հարձակվել էին 2.5 տարեկան երեխայի վրա և բազմաթիվ վնասվածքներ պատճառել նրան։ Երեխան կծած վերքերով տեղափոխվել էր «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Բժիշկները երեխայի վիճակը գնահատում էին ծանր, բայց կայուն:

0