Արցախցի Միշան հերթական հաղթանակը գրանցեց «Ձայնը» շոուում. տեսանյութ

1800
Ժյուրին կրկին հիացավ հայ տղայով, իսկ Վալերի Մելաձեն երեք հրաշալի փոքրիկներից ընտրեց Միշային։

Ստեփանակերտցի Միքայել Գրիգորյանը, որն ընդամենը 10 տարեկան է, «Ձայնը. երեխաներ» շոուի 6-րդ եթերաշրջանի «մենամարտերի» ժամանակ իր երկու թիմակիցների հետ երգեց Imagine Dragons–ի Believer ստեղծագործությունը և անցավ հաջորդ փուլ։

Միքայելը մրցում էր Անդրեյ Կալաշովի և Ժան Մակիմի հետ։

Ժյուրիի անդամ Պելագեան փոքրիկների հրաշալի ելույթից հետո նշեց, որ կարծես պայքարի մինի–ակումբ լիներ։

«Սա իրոք մենամարտ էր, և ես փորձում էի հասկանալ` ով կհաղթի, բայց այդպես էլ չկարողացա ինչ–որ բան որոշել։ Իհարկե, դա ձեր մարզիչը կորոշի։ Հիանալի ելույթ էր»,–ասաց նա։

Երգչուհի Սվետլանա Լոբոդան էլ նշեց, որ իր համար լավագույնը չկար, քանի որ բոլորն էլ հավասարաչափ լավն են։ «Մեր առջև իսկական տղաներ են, որոնք գիտեն` ինչ են անում»,–ասաց նա։

Տղաների մարզիչը` պրոդյուսեր և երգիչ Վալերի Մելաձեի խոսքով էլ` մի կողմից տղաները, իրոք, մենամարտում էին, բայց մյուս կողմից` նրանք արդեն ընկերներ են, մեկ թիմի անդամ։

Այդուհանդերձ, Մելաձեն որոշեց, որ իր թիմում երեք տղաներից կմնա Միշան։

Միքայել Գրիգորյանը 2017 թվականին մասնակցել է «Մանկական Եվրատեսիլին»։ Առաջին անգամ նա բեմ է դուրս եկել 5 տարի առաջ, երբ 4 տարեկան էր, հարազատ Արցախի 21-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Հենց այդ ժամանակ է ծանոթացել իր ապագա պրոդյուսերի` Լիրա Քոչարյանի հետ։ Բացի այդ, Միշան սովորում է «Արցախի ձայնը» պրոդյուսերական կենտրոնում (վոկալ, դաշնամուր, ջութակ), որի կազմում ելույթ է ունեցել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Հայաստանում և այլ երկրներում։

2015 թվականին Միշան թողարկել է իր առաջին երգը` «Փոքրիկ ղարաբաղցին», որը մեծ տարածում է գտել հայրենիքում։ 2016 թվականին մասնակցել է Մանկական Նոր Ալիքին, որտեղ զբաղեցրել է 2-րդ տեղը։

1800
Ըստ թեմայի
Հուզիչ կատարում. Նարեկն ու Լևանը «Ձայնը» նախագծում երգեցին «Սիրեցի, յարս տարան» երգը
Փոքրիկ Ռոբերտը երգեց Show Must Go On–ը և «պայթեցրեց» «Ձայնը» շոուի դահլիճը. տեսանյութ
Նրանք գրավել են ռուսական աստղերի սրտերը. «Ձայնը» նախագծում հայ երեխաների հզոր ելույթները
Փոքրիկ Ալեքսանդրա Խառատյանը լացեց «Ձայնը» նախագծում. տեսանյութ

sys_stories