Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ այցելել է հին բակ, ապա շրջել մետրոյով

437
(Թարմացված է 00:23 06.04.2019)
«Թե ինչպես անցկացրինք նախորդ կիրակին» Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ նա դուստրերի հետ զբոսնում է, նստում մետրո։

«Երրորդ մասը մեր թաղամասն է և մենք այն շատ ենք կարոտում»,- տեսանյութի սկզբում ասում են ՀՀ վարչապետի դուստրերը: Տեսանյութը հրապարակվել է Շուշան Փաշինյանի youtube-ի ալիքում:

Զգացվում է, որ երեխաներն իսկապես կարոտել են այն միջավայրը, որտեղ անցկացրել են իրենց մանկության օրերի մի մասը:

Տեսանյութը Facebook-ի իր էջում վերահրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Թե ինչպես անցկացրինք նախորդ կիրակին» գրառումով:

437
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան

sys_stories