Մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում բացվեց առաջնության մոտալուտ մեկնարկը հիշեցնող ժամացույց: Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, երկրպագուները, ամեն օր նայելով պատկառելի չափսերի ժամացույցին, կարող են իմանալ, թե Եվրոպայի առաջնության մեկնարկին քանի օր է մնացել:
Մրցաշարին Հայաստանի հավաքականից բացի կմասնակցեն Իտալիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Չեխիայի հավաքականները: Մրցաշարը Երևանում անցկացվելու է երեք մարզադաշտերում՝ «Հանրապետականում», ֆուտբոլի ակադեմիայի կենտրոնական խաղադաշտում և «Բանանց» ակումբի գլխավոր մարզադաշտում: Առաջնությունն անցկացվելու է հուլիս 14-27-ը:
Մոսկվայում պնդում են, որ իրավիճակն անդառնալի կետին է մոտենում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն խորհրդակցությունների համար նույնիսկ իր դեսպանին հետ է կանչել Վաշինգտոնից։ Սակայն Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել ԱՄՆ-ի հետ, բայց միայն իր համար շահավետ պայմաններով։ Ավելի մանրամասն՝ մեր տեսանյութում։
Հարաբերությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կրկին լարվել են։ Առիթը Վաշինգտոնի նոր պատժամիջոցներն են՝ Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի պատճառով։
Ինչպես նաև Ջո Բայդենի անհիմն մեղադրանքները՝ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին։
Մոսկվայում Սպիտակ տան ղեկավարի խոսքերը բնութագրել են որպես երկու երկրների հարաբերությունների ցածրագույն կետ։
Ռուսաստանը խորհրդակցությունների համար նույնիսկ Վաշինգտոնից հետ է կանչել դեսպանին։ ԱԳՆ-ն պատրաստվում է դիվանագետի հետ քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների լրիվ հետընթացի սպառնալիքը։
«Ստեղծված իրավիճակը հետևանք է Վաշինգտոնի նպատակաուղղված քաղաքականության, որը վերջին տարիներին, ըստ էության, գիտակցաբար փոխգործակցությունը փակուղի է մտցրել։ Մեր երկրի նկատմամբ վարչակազմի ապակառուցողական քաղաքականությունը չի համապատասխանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերին, իսկ ամերիկյան ղեկավարների առանձին չմտածված հայտարարություններն առհասարակ սպառնալիքի տակ են դնում առանց այդ էլ չափազանց պայթունավտանգ հարաբերությունները»,– ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան տեսակետն է։
ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Ռուսաստանի հետ. Պուտինը` Բայդենին
«Մենք կարողանում են պաշտպանել մեր սեփական շահերը։ Եվ կշարունակենք աշխատվել նրանց հետ, բայց այն ոլորտներում, որոնցով ինքներս ենք հետաքրքրված։ Եվ այն պայմաններով, որոնք շահավետ են մեզ համար։ Եվ նրանք ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ, չնայած մեր զարգացումը կանգնեցնելու բոլոր փորձերին, չնայած պատժամիջոցներին, չնայած վիրավորանքներին։ Նրանք ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ»,– ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ։
Չնայած դրան, Ռուսաստանը պատրաստ է շարունակել համագործակցել ԱՄՆ-ի հետ, բայց միայն իր համար շահավետ պայմաններով։
Համավարակի և պատերազմի պատճառով առաջացած ներհայաստանյան ճգնաժամը հաղթահարելու ճանապարհին կարևոր առաքելություն ունի կառավարությունը, առողջապահական մասով մեծ է առողջապահության նախարարության դերը։
Հոգեբանական աջակցությունից մինչև բուժզննում, վերականգնողական աշխատանքներ, պրոթեզավորում. նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է` գերատեսչությունում այս ամենին մասնակցում են ունեցած լիազորությունների ու պարտավորությունների շրջանակում։
«Փորձում ենք համակարգել բոլոր վերականգնողական կենտրոնների աշխատանքները, կապեր ստեղծել մեր արտասահմանյան գործընկերների հետ` ապահովելու համար նյութատեխնիկական թարմացումը, նաև վերանայվել են վերականգնողական բուժման համար պետական պատվերով իրականացվող ծառայությունների գները և մի շարք միջոցառումներ են իրականացվել»,- ասաց նա։
Այս ամենի համատեքստում մեծ ուշադրություն են պահանջում նաև կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրականացվող աշխատանքները։ Կորոնավիճակագրությունը Հայաստանում շարունակում է աճ գրանցել։ Դրան զուգահեռ մեր երկրում արդեն մեկ ամիս է` մեկնարկել է պատվաստման գործընթացը։
Թագավարակի թվերի աճի և առողջապահության նախարարության` կորոնավարակի դեմ իրականացվող պայքարի քաղաքականության շուրջ զրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։