Տրանսգենդերը ելույթ ունեցավ ԱԺ–ում. Նաիրա Զոհրաբյանը զայրացավ. տեսանյութ

674
Տրանգենդերի ելույթին հաջորդեց Նաիրա Զոհրաբյանի մեկնաբանությունը։ Դահլիճում ծափահարություններ հնչեցին։

Այսօր Ազգային ժողովում արտասովոր դեպք գրանցվեց։ Մարդու իրավունքների խնդիրներին նվիրված լսումների ժամանակ ամբիոնին մոտեցավ «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը և հայտարարեց, որ ինքը տրանսգենդեր է:

Նա ասաց` իրեն պետք է ընդունել որպես հավաքական կերպար, որն իր մեջ ամփոփում է խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, սպանված և արժանապատիվ կյանքի բոլոր ոլորտներում խարանի ու խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյապես լքված հայ տրանսգենդերի կերպարը:

Նրա ելույթից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը վարում էր լսումները, զայրացավ։

«Մենք այսօր երեք թեմա ունեինք քննարկելու՝ դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամների խնդիրներ և երեխաների խնդիրներ: Օգտվել առիթից և փորձել այս ամբիոնը օգտագործել` բարձրացնելով մի հարց, որն այս պահին չկա մեր օրակարգում, համարում եմ անհարգալից վերաբերմունք առաջին հերթին իմ հանդեպ` որպես հանձնաժողովի նախագահ, երկրորդ հերթին խորհրդարանի հանդեպ: Ձեր իրավունքները որևէ մեկը չի ոտնահարում, բայց մենք այսօր ունենք հստակ օրակարգ, և դուք խախտել եք մեր օրակարգը»:

Դավլիճում հնչեցին ծափահարություններ և առարկություններ։

«Խտրականության խնդիր չկա, երբ հարցը կվերաբերվեր ձեզ, դուք կխոսեիք: Խնդրում եմ ազատեք դահլիճը»,– ասաց Զոհրաբյանը:

Տրանսգենդերը հայտարարեց, որ իրենց իրավունքներն ԱԺ–ում խախտվում են և հեռացավ դահլիճից:

674
թեգերը:
Նաիրա Զոհրաբյան, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվի. Օսիպյան
ԼԳԲՏ ներկայացուցիչները մտել են ոստիկանություն և մարմնական վնասվածք պատճառել 2 ոստիկանի
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին մտահոգել են Երևանում ԼԳԲՏ համաժողովի չկայացման պատճառները
Մարիխուանայի «լեգըլայզ», կամ ո՞վ է «վառել» թեման, որտեղից է «ծուխը» լրահոս լցվել

sys_stories