«Ապրիլյան պատերազմն ինձ համար վերածնունդ էր ու մեծ ուսուցիչ». Ժորա Աֆրիկյան

95
(Թարմացված է 16:05 02.04.2019)
Ապրիլյան քառօրյա պատերազմից իր զգացողությունների և ռազմական գործողություններից հետո ունեցած ապրումների մասին Sputnik Արմենիային պատմել է «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր, փոխնախագահ Ժորա Աֆրիկյանը։

Քառօրյա պատերազմի ժամանակ Ժորան եղել է հրետանային դիվիզիոնի հաշվարկող, մասնակցել կրակի կառավարմանը։ «Ապրիլյան պատերազմն ինձ համար վերածնունդ էր ու մեծ ուսուցիչ»,-ապրիլյան պատերազմից երեք տարի անց պատմում է Աֆրիկյանը։

Նա համարում է, որ պատերազմն իր համար մեծ դաս է եղել։ «Ապրիլյան պատերազմում մենք տեսանք մեր զինվորի անկոտրում ոգին, հայ զինվորն ապացուցեց հակառակորդին և ինչու չէ ամբողջ աշխարհին, որ հարկ եղած դեպքում նա կարող է ցույց տալ իր բազկի ուժը»,-հպարտությամբ նշում է ապրիլյան պատերազմի մասնակիցը։

Ժորա Աֆրիկյանի խոսքով` ապրիլյան պատերազմը պետք է դառնա հայ ժողովրդի բոլոր հաղթանակների ուղենիշը։

Հաղորդավար՝ Հովհաննես Շողիկյան։

95
թեգերը:
Ապրիլյան քառօրյա պատերազմ, Արցախ, Հայաստան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (281)

sys_stories