«Բանակցությունների նոր փուլ կարող է լինել, եթե բանակցային օրակարգը փոխվի». Սարգսյան

64
(Թարմացված է 17:22 01.04.2019)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վիեննայում կայացած բանակցություններին Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Երբ մի կողմն ասում է՝ այս հողն իմն է, մյուս կողմն էլ իր հերթին է պնդում, որ այդ հողն իրենն է, այդտեղ համաձայնություն լինել չի կարող։ Հետևաբար, կնշանակի, որ անհրաժեշտ է, որպեսզի լինի, այսպես ասած, դատավոր, որը կորոշի, թե որ կողմն է ճիշտ»,-կարծում է Սարգսյանը։
Ըստ նրա՝ այսօրվա օրակարգը բանակցային գործընթացը մտցրել է փակուղի, և կողմերի հաշտեցման հեռանկար որպես այդպիսին չկա։
«Բանակցությունների նոր փուլ կարող է լինել միայն այն պարագայում, երբ բանակցային օրակարգը փոխվի»,-համոզված է քաղաքական գործիչը։
Վերջինի խոսքով, շատ լավ կլիներ, որ Արցախը մասնակցեր այդ բանակցություններին։
ՀԴԿ նախագահը կարծում է, որ անկախ բանակցությունների ընթացքից, մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը։

64
թեգերը:
Արցախ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան
թեմա:
Իրականում / Օրացույց (603)

sys_stories