21-րդ դարում`առանց ջրի և գազի. Լենուղու բնակիչները 30 տարի է վթարային շենքում են ապրում

87
(Թարմացված է 14:55 25.03.2019)
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 22 ընտանիք ավելի քան 30 տարի է, ինչ ապրում է 4–րդ կարգի վթարային շենքում` զրկված լինելով տարրական կենցաղային պայմաններից։ Վթարայիններում չկա ո՛չ ջուր, ո՛չ գազ, ոչ էլ կոմունալ այլ պայմաններ կան։ Շենքերը վթարային են դարձել 1988–ից հետո. խնդրի լուծման համար բնակիչները թակել են հնարավոր բոլոր դռները։

Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղի բնակիչներից Քնքուշ Սահակյանը պատմեց, որ  չորս տարի առաջ վթարային շենքերի 29 ընտանիքներից 7-ը կառավարությունից 6 միլիոն 600 000–ական դրամ փոխհատուցում են ստացել, մյուսներին ասել են` սպասեք։ «Ինչ անեմ, մի քանի օր գյուղապետարանում, մի քանի օր էլ դպրոցում  գիշերեցինք, սակայն գյուղապետը, մարզպետը հավաստիացրեցին` խնդրին լուծում են տալու, որից հետո նորից վերադարձանք տուն։ Ուրախության առիթների ժամանակ էլ կենացը տանն ենք խմում, հետո դուրս գալիս բակ ու այնտեղ պարում, որ դղրդոցից տունը չփլվի»,–ասաց տիկին Քնքուշը։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ գյուղապետը, որը, բնակիչների պնդմամբ, մոտ 12 տարի ապրել է վթարային շենքում, չցանկացավ որևէ մեկնաբանություն տրամադրել։

Մանրամասները` տեսանյութում։

87
թեգերը:
գազ, Հայաստան
Ըստ թեմայի
Երեխան վախենում է քնել. առաստաղից քարեր են ընկնում. լուսանկարներ և տեսանյութ

sys_stories