Ռուս ղեկավարը Հովհաննես Թումանյան է կարդում. տեսանյութ

312
(Թարմացված է 15:20 21.03.2019)
Հայաստանում գործող ռուսական ընկերության ղեկավարը միացել է Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ կազմակերպված ֆլեշմոբին։

«ՎԵՈՆ Արմենիա» ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որում նա հատված է կարդում Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմից։

«Այսօր պոեզիայի միջազգային օրն է, այդ պատճառով էլ ես որոշել եմ փոխել իմ պաշտոնը Beeline–ում և դառնալ ասմունքող։ Կատակ է։ Ինչպես հայտնի է, այս տարի մեծագույն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակն ենք նշում, և ես որոշել եմ ձեզ համար ընթերցել նրա պոեմից մի հատված, որը վերջերս եմ սովորել»,– տեսանյութին կից գրել է Պյատախինը։

Նրա էջի բաժանորդներին դուր է եկել այս նախաձեռնությունը և հիացական մեկնաբանություններ են գրել հրապարակման տակ։

Արիանա Քաոլին հիշեցրեց մոռացված «ասմունքողի» մասին

Ինչո՞ւ բրիտանացին չի հեռանա Հայաստանից, իսկ հայկական գարեջուրը «կողողի» տարածաշրջանը

Հունական «համով», հայկական ոգով. ինչպես վանաձորցի ընտանիքը հրուշակարան բացեց

 

312

Արմեն Սարգսյանն Արցախում է. նա շնորհակալություն է հայտնել նախագահի պարտված մրցակիցներին

9
(Թարմացված է 17:24 10.07.2020)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է իր արցախյան գործընկերոջը, որի հետ քննարկել է Արցախի հզորացմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերը։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ, Ստեփանակերտում հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը շնորհավորել է Հարությունյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նրա մրցակիցներին։

«Նրանք անձնապես չհաղթեցին, բայց հաղթեցին միասին՝ ցույց տալով աշխարհին, որ Արցախը ոչ միայն ամուր ու հզոր, այլև ժողովրդավարական երկիր է, ինչպես նաև ազատ երկիր, որտեղ անցկացվում են ազատ ընտրություններ: Նրանք պետք է հպարտ լինեն, քանի որ իրենց ներդրումն ունեցան գործընթացում», - նշել է ՀՀ նախագահը:

Նախագահի լիազորությունները նվազեցնելու մասին խոսք լինել չի կարող. Մակունց

Իր հերթին Հարությունյանն ընդգծել է, որ մասնակցող թեկնածուների մեծ մասը ներկա քաղաքական իշխանության մաս է կազմում և պատրաստակամ է ապահովել երկրի առաջընթացն ու զարգացումն, իսկ նրանք, ովքեր ներգրավված չեն, նույնպես շարունակում են իրենց գործունեությունը հանուն Արցախի: Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին՝ Արցախի զարգացմանն ուղղված գործնական ծրագրերին աջակցելու համար։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Արցախի հզորացմանն ու զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային մի շարք ծրագրերի:

Արցախի իշխանությունները հետամուտ են լինելու տարածքային ամբողջականության վերականգնմանը

9
թեգերը:
տեսանյութ, Արայիկ Հարությունյան, Արմեն Սարգսյան, Նախագահ, Հայաստան, Արցախ
Ըստ թեմայի
Բնակարաններ սպայական անձնակազմին, զինհաշմանդամներին և ոչ միայն. Արցախի նախագահի խոստումը
Ջալալ Հարությունյանը վերանշանակվել է․ Արցախի նախագահը կարևոր որոշումներ է կայացրել
Արցախի նախագահը հայտնել է` ինչպես է «ծախսելու» աշխատավարձը

ԱՄՆ-ն ուզում է Ռուսաստանին և Չինաստանին պատժել սիրիացիներին «սովամահ» անելու փորձի համար

42
(Թարմացված է 13:35 10.07.2020)
ԱՄՆ պետքարտուղարը կարծում է , որ Ռուսաստանին և Չինաստանին պետք է պատժել ՄԱԿ-ում վետոյի իրավունքը չարաշահելու համար։

Ռուսաստանն և Չինաստանն արգելափակել են Սիրիային հումանիտար օգնություն տրամադրելու բանաձևը։ Բելգիան և Գերմանիան առաջարկում էին Թուրքիայի և Սիրիայի սահմանին երկու սահմանային անցակետ թողնել, սակայն Մոսկվան ու Պեկինը չհամաձայնեցին։

Մրցակցությանը չդիմացավ․ Եվրոպան ու Ասիան հրաժարվում են ամերիկյան բնական հեղուկ գազից

Ռուսաստանը բանաձևի սեփական նախագիծն ունի։ Որո՞նք են ամերիկացիների ծածուկ դժգոհության պատճառները՝ դիտեք մեր տեսանյութում։

Rail Baltica. ինչպես է «մահանում» ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության փայփայած նախագիծը

 

42
թեգերը:
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Չինաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Մարտական համակարգերի «մարդասպանը». ՌԴ-ում 10 կմ հեռահարության թնդանոթներ են ստեղծել
«Արմատան» կարտահանվի․ ով առաջինը կստանա Տ-14 նորագույն ռուսական հզոր տանկը
Քարոզչությունն ընդդեմ լուրերի․ ինչո՞ւ են արևմտյան ԶԼՄ-ները կորցնում իրենց դիրքերը