Պետք է հրաժարական ներկայացնեն և՛ Արամ Սիմոնյանը, և՛ Դավիթ Սանասարյանը. Նարեկ Սամսոնյան

250
(Թարմացված է 18:55 18.03.2019)
«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է ԵՊՀ ռեկտորի և ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի հակամարտությանը, նշված երկու կառույցներում առկա լուրջ խնդիրներին:

Նարեկ Սամսոնյանը կարծում է, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն ու Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պետք է հրաժարվեն իրենց պաշտոններից։

«Եկել է ժամանակը, որպեսզի Արամ Սիմոնյանը հեռանա պաշտոնից և հնարավորություն տա մայր ԲՈՒՀ-ին հետագա զարգացման համար, իսկ Դավիթ Սանասարյանն էլ պարզապես պետք է պաշտոնաթող լինի իր ղեկավարած կառույցում ի հայտ եկած աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի պատճառով»,- նշում է Նարեկ Սամսոնյանը:

Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ էր կատարել ԵՊՀ-ում և հայտնաբերել ավելի քան 800 մլն դրամի չարաշահում, իսկ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտորի դիմումի հիման վրա որոշում է կայացրել ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցելու մասին:

Հաղորդավար՝ Մանվել Մարգարյան

250
թեգերը:
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Արամ Սիմոնյան, Հայաստան
թեմա:
Մութ անկյուն (79)
Ըստ թեմայի
Սիմոնյան. «ԵՊՀ-ի ղեկավարությանը հասցեագրված մեղադրանքները ոչ մի կարգին հիմնավորում չունեն»
Միջադեպ ԵՊՀ–ում. տղամարդը ներխուժեց դահլիճ ու սկսեց գոռալ
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի սկանդալային նիստն ավարտվեց. Սիմոնյանը մնում է իր պաշտոնում
ԵՊՀ պրոռեկտորն ազատվել է աշխատանքից. պատճառը հայտնի է

sys_stories