Նախկին ղեկավարն ավելի քան 14 միլիոն դրամ է յուրացրել. ոստիկանության նոր բացահայտումը

152
Ոստիկանները բացահայտել են Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները:

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Թումանյանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը թույլ է տվել ապօրինություններ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը` 2007 թվականի հունվարից 2017 թվականի հոկտեմբեր, ընկերոջը աշխատանքի է հրամանագրել համայնքապետարանում որպես վարորդ, որն աշխատանքի չի հաճախել: Արդյունքում՝ նրա անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8.300.000 դրամը յուրացվել է:

Բացի այդ, Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2012 թվականի փետրվարին համայնքապետարանում համատեղության կարգով որպես ջրագծի հսկիչ աշխատանքի է հրամանագրել եղբորը, որը 2012 թվականի փետրվարից 2017 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել և չի կատարել իր գործառութային պարտականությունները, ինչի արդյունքում համայնքի բյուջեից դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 6.040.000 դրամ աշխատավարձի գումարները յուրացվել են:

Արդյունքում Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը 2007-ից 2017 թվականներին յուրացման եղանակով համայնքի բյուջեից հափշտակել է առանձանպես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 14.340.000 դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 314-րդ (Պաշտոնեական կեղծիքը) հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է քննություն:

152
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Կաշառք և ապօրինի ծառհատում. հանցախմբում նաև ոստիկան կա. ԱԱԾ նոր բացահայտումը
Ինչպես են համայնքներում յուրացրել պետության գումարները. ԱԱԾ նոր բացահայտումները
ԱԱԾ-Ոստիկանություն համագործակցության արդյունքում չարաշահման նոր դեպքեր են բացահայտվել
Սնանկացած «Աշտարակ կաթի» և տնտեսվարողների խնդրում ի հայտ են գալիս նոր բացահայտումներ
Ահազանգ, հետապնդում, ձերբակալություն. ոստիկանության նոր բացահայտումները

sys_stories