Ինչ է նեյրոմարքեթինգը և ինչպես է ազդում սպառողի ենթագիտակցության վրա. Անի Կյուրեղյան

724
(Թարմացված է 19:59 13.03.2019)
Եթե որպես մենեջեր ուզում եք կարդալ ձեր սպառողի վարքագիծը ենթագիտակցական մակարդակով, ապա պետք է տիրապետեք նեյրոմարքեթինգի գաղտնիքներին: Իսկ ի՞նչ է նեյրոմարքեթինգը: Sputnik Արմենիան «Տետ–Ա–Տետ» հաղորդաշարի ընթացքում այս մասնագիտության կիրառման նրբությունների մասին է զրուցել վարքագծային մարքեթինգի մասնագետ Անի Կյուրեղյանի հետ:

Մասնագետի խոսքով` նեյրոմարքեթինգը գիտություն է, որը թույլ է տալիս, օրինակ, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով սպառողի վարքագիծը տնտղել ենթագիտակցական մակարդակով:

«Նեյրոմարքեթինգը մարքեթինգի, հոգեբանության և նևրոլոգիայի համատեղումն է, որն ուղղված է բրենդի ստեղծման, զարգացման և ներկայացման գործընթացը ճշգրտորեն պլանավորելուն: Նեյրոմարքեթոլոգներն ուսումնասիրում են գլխուղեղի ազդակները, որոնք խթանում են սպառողների որոշումների կայացման գործընթացը»,– ասում է Կյուրեղյանը:

Վարքագծային մասնագետի խոսքով` յուրաքանչյուր ընկերության զարգացման գործընթացում ճիշտ ղեկավարումն ամենակարևոր բաղադրիչն է: Իսկ ժամանակակից աշխարհը թելադրում է ճիշտ կառավարման իր օրենքներն ու հնարքները:

Կյուրեղյանի խոսքով` հետաքրքիր է նաև հենց «նեյրոմարքեթինգ» տերմինը: Այն նյարդաբիոլոգիա և մարքեթինգ բառերի միաձուլումն է:

«Նեյրոմարքեթինգը թույլ է տալիս հասկանալ սպառողի վերաբերմունքը արտադրանքի նկատմամբ: Հենց սա է նեյրոմարքեթինգի և ավանդական մարքեթինգի հիմնական տարբերությունը: Այն չի պահանջում գնորդի սուբյեկտիվ նախասիրությունների վերաբերյալ տվյալների հավաքագրում և վերլուծություն, բավարար են նրա էմոցիաներն ու ենթագիտակցության մի քանի այլ գործոններ»:

Նեյրոմարքեթինգը` որպես նոր գիտություն, իր առաջին քայլերն է անում Հայաստանում:

Մանրամասները՝ տեսանյությում։

724
թեմա:
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (86)

sys_stories