«Դեղերի մասին նախկինում օրենքը ավելորդ դժվարություններ էր առաջացնում». Վարդուհի Գրիգորյան

140
(Թարմացված է 19:16 07.03.2019)
Նախորդ շաբաթ կառավարությունն ընդունեց «Դեղերի մասին» օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը, որոնք թեթևացնում են դեղ ներկրելու գործընթացը: «Տետ-ա-տետ» հաղորդման շրջանակներում ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ոլորտի խնդիրներին:

Նախկինում «Դեղերի մասին» օրենքը հակասում էր գործող ենթաօրենսդրական ակտերին և առաջացնում էր ավելորդ դժվարություններ: Sputnik Արմենիայի եթերում այս մասին նշեց ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը:

«Օրինակ՝ լիցենզավորման մասով. մեծածախ իրացում ունեցող տնտեսավարողները պետք է պարտադիր լիցենզավորվեն, ինչպես և մանրածախը, այսինքն պետք է խուսափենք մեծածախ օղակում կեղծ, չգրանցված դեղերի բաշխման շղթա ներմուծելուց և պետք է ապահովենք որակի ցուցանիշներ: Դա տնտեսավարողների համար մեծ դժվարություններ չպետք է ստեղծի, քանի որ այս պահին բոլոր խոշոր ցանցերը հիմնականում համապատասխանում են այդ պահանջներին»,- հստակեցրեց Գրիգորյանը: 

Գրիգորյանի խոսքով՝ օրենքում նաև ամենակարևորն է ամրագրվել, այն է՝ զուգահեռ ներմուծման թույլտվության ընթացակարգը, որը նախկինում ևս կար, սակայն բացակայում էին ենթաօրենսդրական ակտերը:

Հաղորդավար՝ Աննա Վարդանյան

140
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, ՀՀ կառավարություն, Հայաստան
թեմա:
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (57)

sys_stories