Հայ գեղասահորդը գեղեցիկ ելույթ է ունեցել Ձմեռային ունիվերսիադայում. տեսանյութ

95
(Թարմացված է 16:33 07.03.2019)
Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագիրը ներկայացրել է Անդրեա Բոչելիի ստեղծագործության տակ։

Կրասնոյարսկում անցկացվող Ձմեռային ունիվերսիադայում հայ տղան ցուցադրել է իր հմտությունները։

Սլավիկը երկու պտույտ է կատարել, ընդ որում` տարբեր ուղղություններով, ինչը բավականին հազվադեպ է հանդիպում գեղասահորդների ելույթներում։

Կրասնոյարսկում անցկացվող մրցույթի առաջին հորիզոնականում է հայտնվել ռուսաստանցի գեղասահորդ Մաքսին Կովտունը, երկրորդում` կարճ ծրագրի արդյունքներով` Իտալիայի ներկայացուցիչ Մատեո Ռիցոն։ Առաջնորդների եռյակը եզրափակել է ռուսաստանցի Անդրեյ Լազուկինը։

Ունիվերսիադան առանց սկանդալի չի անցել։ Բրազիլացի գեղասահորդի ելույթը համացանցում էպիկական տապալում են անվանել։ Լաերտե Ռուան դե Օլիվեյրա դե Լիման առաջին անգամ էր հեղինակավոր մրցաշարի սահադաշտ դուրս գալիս։ Նա մեկուկես տարի առաջ է սկսել սահել։ Կրասնոյարսկ մեկնելու համար գումար են հավաքել գեղասահքի բրազիլացի երկրպագուները, ու նա չափազանց ցածր արդյունք է գրանցել` 12,41 միավոր։ Շատերը նրա ելույթն անվանել են գեղասահքին ուղղված ապտակ։

95
Ըստ թեմայի
Սլավիկ Հայրապետյանի կարճ ու գեղեցիկ ելույթը. տեսանյութ
Սլավիկ Հայրապետյան. Երազում եմ այն մասին, թե երբ եմ հասնելու մահճակալին ու քնեմ
Ինչպես է Սլավիկ Հայրապետյանը ելույթ ունեցել Էստոնիայում. տեսանյութ
Սլավիկ Գալստյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ
Եվրոպայի առաջնություն. Թուրք ըմբիշը հրաժարվել է սեղմել իրեն հաղթած Սլավիկ Գալստյանի ձեռքը

sys_stories