Ովքե՞ր են հայ տամպլիերները և ի՞նչ կապ ունեն մասոնների հետ

1048
(Թարմացված է 11:45 06.03.2019)
Լինել, ոչ թե թվալ. ասպետական հենց այս սկզբունքով են առաջնորդվում տաճարական ասպետները կամ տամպլիերները։ Հայաստանում 50 տամպլիեր կա։

Նրանց հիմնական առաքելությունը բարեգործությունն է, մարդաորսությամբ էլ չեն զբաղվում: «Մենք  խաչակիրներ ենք, այլ լեզվով ասած` Քրիստոսի զինվորներ: Չես կարող լինել տամպլիեր, եթե քրիստոնյա չես»,- Sputnik Արմենիայի եթերում ասում է Հայաստանում  տաճարական ասպետների հայաստանյան կազմակերպության գերագույն առաջնորդի տեղակալ Ջոն Մակարյանը` պատասխանելով հարցին, թե ինչու են ոմանք տամպլիրեներին համարում մասոններ կամ աղանդավորական կազմակերպության անդամներ: 

Ջոն Մակարյանի խոսքով` իրենց նույնիսկ տաճարական մասոններ են համարում, ինչը տգիտության արդյունք է:

«Ցավոք սրտի, այսօր շատերը ժառանգել են նաև կոմունիստական գաղափարախոսությունը, որ բոբո էին և՛ տամպլիերները, և՛ մասոնները, ու նրանց բոլորին խառնել էին մի ափսեում»,– ասում է նա: 

Անդրադառնալով հարցին, թե ինչու «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը իրենց համարեց մասոնական կազմակերպություն, Մակարյանը պարզաբանեց, որ իրենց հասցեին նման պիտակավորումներ հաճախ են հնչում: «Իսկ մասոնության հետ կապն այնքանով է, որ մեր գերագույն առաջնորդը մասոնական կազմակերպության անդամ է, այնպես, ինչպես ունենք Դաշնակցական կամ Հանրապետական կուսակցության անդամներ»:     

Քրիստոսի և Սողոմոնի տաճարի աղքատ ասպետները կամ Տաճարականների հոգևոր-ասպետական միաբանությունը ստեղծվել է դեռ 11-րդ դարում:  Պատմությունը հետևյալն է. 9 ասպետ` Հյուգո դը Պեյնի գլխավորությամբ, հավաքվել են` որոշելով, որ պաշտպանելու են Երուսաղեմ գնացող բոլոր այն ուխտավորներներին, որոնք հալածվում են, ծեծվում ու թալանվում ուխտի ճանապարհին:

1048
թեգերը:
Հայաստան

sys_stories