Յուրի Սաքունցը ռեկորդ սահմանեց` ատամներով քաշելով 25 տոննա կշռող ավտոմեքենան

245
Տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդն ատամներով քաշում հրշեջ մեքենան։

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող Յուրի Սաքունցն այսօր` մարտի 4-ին, ռեկորդ սահմանեց` 25 տոննա կշռող հրշեջ մեքենան 20 մետր քաշելով։

«Չեմ պատրաստվում կանգ առնել ու հաջորդ անգամ ինքնաթիռ եմ քաշելու», – ասաց Սաքունցը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում երիտասարդն ասաց, որ ռեկորդը նվիրում է իր ընտանիքին, որը 18 տարի շարունակ հանդուրժել է մի քանի ժամ տևած մարզումները։

Նրա խոսքով` միայն համառ պայքարի արդյունքում է ինքը կարողացել ռեկորդ սահմանել, որն, ի դեպ, նրա համար առաջինը չէ։ Երիտասարդը նախկինում ևս երկու ռեկորդ է սահմանել։

245
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու՞ հայ ռեկորդակիրները Գինեսի ռեկորդների գրքում չեն հայտնվում
Փոքրիկ Գևորգը ռեկորդներ է գրանցում. լեգենդար Պելեն հետևորդ ունի Գյումրիում. տեսանյութ
Հոթ դոգ ուտելու մրցույթ. ամերիկացին նոր ռեկորդ է սահմանել. տեսանյութ
Ռուս գեղասահորդները սահմանել են համաշխարհային ռեկորդ. դա աներևակայելի է. տեսանյութ
Նոր ռեկորդ Էջմիածնում. դյուցազնը յոթ տարեկան է

sys_stories