Սումգայիթում կատարվածը, միջազգային կոնվենցիայի համաձայն, ցեղասպանություն էր. Ուլուբաբյան

84
(Թարմացված է 18:54 28.02.2019)
Սումգայիթի հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավար Հրայր Ուլուբաբյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման ընթացքում անդրադարձել է Սումգայիթում 31 տարի առաջ իրականացված հայկական ջարդերին:

«Ոճրագործությունը նախապես մշակված էր Ադրբեջանի ղեկավարության կողմից և աննկարագրելի վայրագությամբ իրականացվեց ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ: Այդ պատճառով էլ շարունակաբար փորձ էր արվում ցեղասպանության փաստը իջեցնել կենցաղային հանցագործության մակարդակի»,- նշում է Հրայր Ուլուբաբյանը:

1988թ.-ի փետրվարին իրականացված սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները անօրինակ դաժան։ ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով` մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ հազարից ավելի սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, նաև հազարավոր վիրավորներ, հարյուրավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ։ 18.000 փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ։

Հաղորդավար՝ Մանվել Մարգարյան

84
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Սումգայիթ

sys_stories