Ճակատագրից հարված ստացածներին նորից են հարվածում. Գոհար Սիմոնյան

102
(Թարմացված է 13:53 27.06.2019)
ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող Գոհար Սիմոնյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման ընթացքում անդրադարձել է «Ձորակ» խնամքի կենտրոնում և հոգեբուժարաններում առկա իրավիճակին։

Սիմոնյանը խոսել է նաև ՄԻՊ գրասենյակի իրականացրած ստուգումների, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց խնամքի և բուժման գործում առկա չարաշահումների մասին:

«Մեր արձանագրած խնդիրները բազմաթիվ են՝ ժամկետանց սննդի ու դեղերի մատուցումից մինչև օրենքով չնախատեսված զսպման և բժշկական ներգործության միջոցների օգտագործում»,- ասում է Գոհար Սիմոնյանը:

Կազմվել է մեծածավալ փաստաթուղթ, որն անհրաժեշտ հիմնավորումներով և ապացույցներով ներկայացվել է նաև Գլխավոր դատախազություն:

Երեք դրվագով հարուցվել է քրեական գործ:

102
թեմա:
Մութ անկյուն (69)

sys_stories