Հայ սակրավորներն աշխատում են Սիրիայում. բացառիկ կադրեր

338
Մարդասիրական առաքելության մասնակիցները խորհրդային և իտալական արտադրության մի քանի ական են հայտնաբերել։

Սիրիա մեկնած հայկական մարդասիրական առաքելության անդամներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում։ Sputnik Արմենիան բացառիկ կադրեր է ցուցադրում Սիրիայից։

ՀՀ հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի աշխատակից Արթուր Բլբուլյանը հայտնեց, որ ականազերծման ընթացքում ТМ-72 տեսակի խորհրդային հակատանկային ականներ են հայտնաբերվել, որոնք մարտական վիճակում են եղել։

«Դրանք վնասազերծվել են։ Բացի այդ, մենք հայտնաբերել և վնասազերծել ենք իտալական արտադրության հակատրանսպորտային ական։ Դրանք կոչնչացվեն», – ասաց Բլբուլյանը։

Նրա խոսքով` հայկական առաքելության մասնակիցները ականազերծելու համար տարածք են առանձնացրել։ Բացի այդ, առաքելության մասնակիցները տեղի բնակչության և դպրոցականների համար դասընթացներ են անցկացնելու, որի ընթացքում պատմելու են նրանց անվտանգության կանոնների մասին։

Բուժաշխատող Արմինե Բարխուդարյանն էլ նշեց, որ հայ սակրավորներն ու անձնակազմի մյուս անդամները նորմալ տեղավորվել են։

«Ամեն ինչ լավ է։ Երկիրը պատերազմական վիճակում է, հասկանալի է` ինչ է այստեղ կատարվում», – ասաց Բարխուդարյանը և ավելացրեց, որ այդուհանդերձ ամեն ինչ ավելի լավ է, քան իրենք էին պատկերացնում։

Կադրերում երևում է նաև, որ աշխատանքների վայրում է գտնվում հայտնի կինովավերագրագետ Վարդան Հովհաննիսյանը։

338
թեգերը:
Հայաստան, Սիրիա
Ըստ թեմայի
Իշխանությունների` Սիրիա մասնագետների խումբ ուղարկելու որոշումը ողջունելի է․ Բալասանյան
Փաշինյանի սիրիական առաքելությունը. կարելի՞ է արդյոք փոխել աշխարհագրությունը
«Առաջարկում եմ ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու նպատակով». Բաբաջանյան
«Իրականում». Սիրիայի հայ համայնքին հումանիտար օգնությունը կենսական անհրաժեշտություն էր
ՌԴ դեսպան. բարձր ենք գնահատում ՀՀ մասնակցությունը Սիրիայում մարդասիրական առաքելությանը
Ի՞նչ են անում Սիրիայում հայ մասնագետները. Ականազերծման կենտրոնի տնօրենը հանդիպել է նրանց

sys_stories