«Ցավոք չեմ կարող ասել, որ ներկա Հայաստանի հիմքը 88-ի շարժումն է».Աշոտ Մանուչարյան

46
(Թարմացված է 15:26 27.02.2019)
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Արցախյան շարժման, այսօրվա հասարակության մեջ դրա արձագանքների մասին։

«Ցավոք չեմ կարող ասել, որ այն Հայաստանը, որն այսօր կա, հիմքը 88-ի շարժումն է։ 88–ը լրիվ ուրիշ բան էր։ Ժողովուրդը այն ինչ կուտակել էր իր մեջ իր պատմության ընթացքում, մի ակնթարթում դուրս մղեց և ձևավորեց իդեալ»,–ասում է Աշոտ Մանուչարյանը։

«Ղարաբաղ» կոմիտեի անդամը նշում է, որ շարժումից մեկ շաբաթ առաջ երկրում բոլորովին այլ իրավիճակ էր, մարդիկ կաշառք էին բաժանում և ստանում։ Բայց Ղարաբաղյան շարժումը օրերի ընթացքում շատ բան փոխեց մարդկանց մտածելակերպում և վարվեցողության մեջ։

Մանուչարյանի խոսքով` ժողովուրդն ինքը պետք է ստեղծի իր երկիրը, իր Սահմանադրությունը և օրենքները, եթե մենք ընտրենք այդ ճանապարհը` վերհիշելով 88-ը, ապա հաջողության կհասնենք։

Հաղորդավար` Արման Վանեսքեհյան

 

46
թեգերը:
Արցախ
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (173)

sys_stories