Օսիպյանը մատ է թափ տվել ոստիկանության բաժնում. տեսանյութ

13206
(Թարմացված է 16:13 23.02.2019)
Վալերիյ Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ։

Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այցելեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին։ Օսիպյանը ծանոթացավ բաժնի շենքային պայմաններին, եղավ բոլոր ստորաբաժանումներում՝ հերթապահ մասից քրեական հետախուզություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանության պետը զրուցեց ծառայողների հետ՝ հրահանգելով ակտիվացնել գիշերային շրջիկ ծառայությունները, ահազանգերին արձագանքել արագ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան՝ նպաստելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանը։ Ոստիկանության Մալաթիայի բաժնում Վալերիյ Օսիպյանը նկատեց նաև որոշ թերություններ, որոնց արագ և արդյունավետ շտկման համար խիստ հանձնարարականներ տվեց ոչ միայն ծառայողներին, այլև ստորաբաժանման պետին։

Նույն օրը տեղի ունեցած հաջորդ անակնկալ այցը ոստիկանության Երևան քաղաքի վարչության մաշտոցի բաժնում էր։ Այստեղ ևս Օսիպյանը շրջեց բաժնի բոլոր ստորաբաժանումներում, զրուցեց աշխատակիցների հետ՝ ստուգելով նրանց մասնագիտական գիտելիքները։ Ոստիկանության պետը խիստ հրահանգեց առաջնային ուշադրության արժանացնել համազգեստի կրման կանոնները՝ միշտ լինելով կոկիկ և ազդեցիկ։ Օսիպյանը նկատեց նաև թերություններ, որոնց լուծման համար կոնկրետ ցուցումներ տվեց ստորաբաժանման ղեկավարին՝ պահանջելով հետևողական լինել անձնակազմի նկատմամբ։

 

13206
թեգերը:
Վալերի Օսիպյան, Հայաստան

sys_stories