ԵՊՀ-ի ռեկտորը մերժում է իրեն առնչվող քրեական գործն ու հակադարձում նախարարին

377
(Թարմացված է 17:01 22.02.2019)
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը Sputnik Արմենիայի եթերում հայտարարում է, որ իր համար անընդունելի է «ԵՊՀ-ում կատարված ապօրինությունների վերաբերյալ ոստիկանության բացահայտումներով հարուցված քրեական գործը»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարում է, որ ինքն ընտրված ռեկտոր է և հրաժարական չի տալու։

Համալսարանի ղեկավարությունը մերժում է խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու հատկանիշներով հարուցված քրեական գործը»,- ասում է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Մայր ԲՈՒՀ-ի ղեկավարը պնդում է, որ չի պատրաստվում հրաժարական տալ ու պայքարելու է մինչև վերջ։

377

sys_stories