«Ողջույն ձեզ». վրացի նախարար Իզորիան խոսել է հայերեն. տեսանյութ

558
(Թարմացված է 16:51 22.02.2019)
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Երևանում հայերենով ողջունել է պատվո պահակախմբին։

Վրացական պատվիրակությունը` պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորությամբ, առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։

Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է Իզորիան Հայաստանի ՊՆ–ում հանդիպման հանդիսավոր արարողությանը հայերենով ողջունում պատվո պահակախմբին։

«Ողջույն ձեզ», – ասում է Իզորիան։

Նրան պատասխանում են` «Ողջույն, պարո՛ն նախարար»։

558
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Հայաստան–Վրաստան համագործակցություն (68)

sys_stories