Իշխանությունների` Սիրիա մասնագետների խումբ ուղարկելու որոշումը ողջունելի է․ Բալասանյան

112
(Թարմացված է 16:28 16.02.2019)
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հայ մասնագետներից բաղկացած խումբը ուղարկելու՝ կառավարության որոշման մասին։

«Հարցը բավականին խրթին է և քննարկված.մի քանի տարի է հասարակության մեջ քննարկումները շարունակվում են, հնչում են ամենատարբեր հարցադրումներ, սկսած նրանից, թե ինչու պետք է Ասադի համար կռվենք և այլն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Բալասանյանը։ Նրա խոսքով` Սիրիա ուղարկած մասնագետների խումբը ոչ Ասադի, ոչ էլ մյուսների համար է ուղարկվել, ավելին` Ասադը դրա կարիքը չունի։ «Մենք Սիրիայում ունենք 100 հազարից ավելի հասնող սփյուռք։ Հիմա մոտ 50 հազար մեր հայրենակիցներ են այնտեղ ապրում։ Եվ որպես համայն հայության հայրենք, մենք պետք է բոլոր հայերի համար պատասխանատու լինենք»,–ասում է նա։

Բալասանյանն այս տեսանկյունից ողջունում է իշխանությունների` Սիրիա մասնագետների խումբ ուղարկելու որոշումը։ Մասնագետի խոսքով` հետևելով որոշ դեսպանատների կեցվածքին, կարող ենք ասել, որ նույնիսկ ճնշում է գործադրվել Հայաստանի վրա։ Ամեն դեպքում, նա կարծում է, որ մենք չպետք է մտնենք Ռուսաստան- Ամերիկա բարդ աշխարհաքաղաքական խաղի մեջ ու պետք է տանենք մեր գիծը։

Հաղորդավար` Արման Վանեսքեհյան։

112
թեգերը:
Սիրիա, Հայաստան
թեմա:
Արման Վանեսքեհյանի հետ (520)

sys_stories