Բնական եմ համարում այն տեղը, որ ունեն ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն կառավարության ծրագրում․Շահգելդյան

122
(Թարմացված է 16:25 16.02.2019)
ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանը կարծում է, որ ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրի կարևորագույն կետերից մեկը ԵԱՀԿ–ի ու ՀԱՊԿ–ի հետ համագործակցությունն է։

«ՀԱՊԿ–ի և ԵԱՏՄ-ի անդամակցությունը իսկապես բխում է մեր ազգի շահերից, մեր անվտանգային, էներգետիկ անվտանգության,  մեր արտահանման շահերից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Շահգելդյանը։

Նրա խոսքով` Հայաստանը պետք է ունենա նաև այլ` լայն հարաբերություններ կապեր ու շուկաներ ևս, բայց փաստ է ՝ կենսական անհրաժեշտությունը, ազգային, կենսական շահերի հրամայականը ենթադրում է, որ Հայաստանը պետք է անդամակցի ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։

«Նորից եմ կրկնում, մենք պետք է պահպանենք ու զարգացնենք մեր հարաբերություններ նաև արևմուտքի հետ, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Հնդկաստանի ու Չինաստանի հետ։ Ելնելով այս սկզբունքներից` ես բնական ու նորմալ եմ համարում այն տեղն ու դիրքը, որ ունեն ՀԱՊԿ–ն ու ԵԱՏՄ–ն կառավարության ծրագրում»,– ասում է նա։

122
թեմա:
Իրականում / Օրացույց (700)

Քաղաքական նշանակություն ունեցող բարեփոխում. Փաշինյանն այցելել է ոստիկանության կրթահամալիր

67
(Թարմացված է 16:57 24.06.2021)
Կառավարության անդամների ու ոստիկանության ղեկավարության մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ ոստիկանության պարեկային նոր ծառայության առաջիկա մեկնարկին ընդառաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ոստիկանության կրթահամալիր ապագա պարեկային ծառայողների, պարեկային ծառայության ղեկավար կազմի թեկնածուների ուսումնական գործընթացի ամփոփման և դրա արդյունքներին ծանոթանալու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի, ոստիկանության պետ Վահե Ղազարյանի, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի, բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը շրջել է ոստիկանության կրթահամալիրում, հանդիպել ապագա պարեկներին, ծանոթացել ուսումնական գործընթացին։

Ոստիկանության, ինչպես և կրթահամալիրի ղեկավար կազմը վարչապետի պաշտոնակատարին ներկայացրել են պարեկային ծառայության թեկնածուների ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանները և այդ ուղղությամբ արված աշխատանքները:

Այդ գործում, բացի կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմից, ներգրավված են եղել նաև մրցութային կարգով ընտրված դասախոսներ և ԱՄՆ-ից ժամանած մասնագետներ:

Փաշինյանին են ներկայացվել նաև պարեկային ծառայության գործարկման ուղղությամբ կատարված աշխատանքները և ծառայության հաջող մեկնարկն ապահովելու համար առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:

Կառավարության անդամների ու ոստիկանության ղեկավարության մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է Փաշինյանը։

«Պետք է արձանագրել, որ սա չափազանց կարևոր բարեփոխում է մեզ համար, որն ունի քաղաքական նշանակություն և կծառայի մեր երկրում իրավակարգի պահպանությունը նոր որակական մակարդակի բարձրացնելու ուղղությամբ »,–ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանի խոսքով ` այս ծավալի և բովանդակության աշխատանքներն ուղեկցվում են որոշակի դժվարություններով, ուստի պետք է ժամկետները հստակեցնել։

Խորհրդակցությանը քննարկվել են նաև ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ այլ հարցեր։

67
թեգերը:
Ոստիկանություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Գեղաշեն գյուղի սրբատեղիում կատարված սպանությունը բացահայտվել է

70
(Թարմացված է 14:58 24.06.2021)
Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 36-ամյա բնակչին հայտնաբերելու միջոցառումներն 8 օրից արդյունք տվեց։

Ոստիկանները բացահայտել են Գեղաշեն գյուղում կատարված սպանությունը, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Հունիսի 15-ի գիշերը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից, անգիտակից վիճակում, «Աբովյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոցից ահազանգել էին ոստիկանության Կոտայքի բաժին ու հայտնել, որ նրա կրծքավանդակին ու որովայնին կտրած-ծակած բազմաթիվ վերքեր կան։ Վերքերն անհամատեղելի էին կյանքի հետ. վիրահատարանում տղամարդը մահացել էր։

Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ Պարզվեց, որ դեպքը տեղի էր ունեցել գյուղի «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքերով հագուստ, արնանման հետքեր, գարեջրի շիշ, երկաթե ձող, դանակ և այլն։ Սպանությանը նախորդել էր կենցաղային վեճ։ Կոտայքի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության, ինչպես և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, զուգահեռ կատարվեցին քննչական գործողություններ։ Համատեղ աշխատանքի արդյունքում պարզվեց սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։

Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 36-ամյա բնակչին հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին, իրականացվեց նաև բացատրական աշխատանք։ Արդյունքում՝ հունիսի 23-ին կասկածյալը գնաց ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ներկայացվեց Աբովյանի քննչական բաժին ու ձերբակալվեց։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ կատարված սպանությունն իրականացրել էր պրոֆեսիոնալ մարդասպանը

70
թեգերը:
բացահայտում, Սպանություն
Ըստ թեմայի
Արտաշատի ոստիկանները բացահայտել են սպանությունը. տեսանյութ
Կրակել է համագյուղացու կրծքավանդակին. Արմավիրում կատարված սպանության դեպքը բացահայտվել է
Սպանություն՝ Կոտայքի մարզում. 41–ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
ՊՆ

Կրակոց չի արձակվել. ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը

0
(Թարմացված է 19:17 24.06.2021)
ՀՀ ՊՆ–ից Sputnik Արմենիային վստահեցրին, որ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ–ի այն հայտարարությունը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանցիների ուղղությամբ։

«Հերթական ապատեղեկատվությունն է։ Հայկական կողմն ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել»,– Sputnik Արմենիային ասացին ՊՆ–ից` նշելով, որ այդ հատվածում իրավիճակը խաղաղ է։

Ադրբեջանի ՊՆ–ն այսօր հայտարարել է, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ժամը 14:30-ից Բերդի շրջանի Այգեձոր գյուղի մոտ տեղակայված դիրքերից հրաձգային զինատեսակներից գնդակոծել են ադրբեջանական բանակի ուղղությամբ։

Շուշիի հռչակագիրը խոսում է Կովկասում Թուրքիայի առաջխաղացման մասին․ Զատուլին

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Մոտ օրերս ռուս զինվորականները կհաստատվեն Գեղարքունիքից մինչև Սյունիք. Գնել Սանոսյան

0
թեգերը:
կրակոց, Ադրբեջան, Հայաստան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)