Էրեբունու ոստիկանության քրեական հետախույզների՝ օրեր տևած ծավալուն և բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Փետրվարի 8-ի երեկոյան Էրեբունի վարչական շրջանի տարբեր հատվածներից և Մաշտոցի պողոտայից բաժին բերման ենթարկվեցին 8 անձինք։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հունվարի 21-ին երկու անձ` մարմնական տարբեր վնասվածքներով, այդ թվում կտրած-ծակած վերքերով, տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն։
Նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություններ էին ստացվել, որ հունվարի 20-ին, ժամը 23-ի սահմաններում, մի խումբ անձինք, բիլիարդի ակումբում խախտել են հասարակական կարգը, ինչը զուգորդվել է ակումբի գույքը վնասելով, բռնության, սուր կտրող-ծակող առարկա և ատրճանակ գործադրելով։
Նույն օրը հարուցվել էր քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության և ապօրինի զենք կրելու հատկանիշներով։
Դեպքի վայրի և հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել ու փորձաքննության ուղարկելու համար վերցվել է 12 մմ տրամաչափի փամփուշտ, նույն տրամաչափի՝ կրակված 3 պարկուճ և դանակ՝ արնանման հետքերով։
Նախաքննությամբ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածները զարմիկներ են։ Իրավապահներին տված ցուցմունքում երիտասարդները հայտնել են, որ հունվարի 20-ին բիլիարդի ակումբ էին գնացել տաքսիով, սակայն դեպքի հանգամանքների, շարժառիթների և մասնակիցների վերաբերյալ տեղեկություն չէին հայտնել։ Ըստ տուժողների՝ չէին հիշում կամ չէին տեսել։
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառմամբ, տեղեկություններ ստացվեցին հանցագործության կատարմանը առավել ակտիվ մասնակցած անձանց վերաբերյալ, որոնց հանցափաստի մեջ մերկացնելու համար առաջ քաշվեցին մի շարք վարկածներ։
Ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ։ Պարզվեցին հանցագործության դրդապատճառները։ Օպերատիվ վերահսկողության տակ առնվեցին կատարվածի պատճառահետևանքային բոլոր հնարավոր զարգացումները։ Պարզվեց դեպքի ընթացքում տուժողներին մարմանական վնասվածքներ պատճառած բոլոր անձանց ինքնությունը։
Բարդագույն պայմաններում Էրեբունու քրեական հետախույզներին օպերատիվ ճանապարհով հաջողվեց ձեռք բերել տեղեկություններ, որ հանցագործության գործիք ատրճանակը նրանք պահում են իրենց մոտ։ Բացի այդ, նրանց բնակության վայրերում պահվում է նաև այլ զենք-զինամթերք՝ երկու կողմերի միջև պայմանավորված, նախապես զինված, վրեժխնդրության նպատակով տեղի ունենալիք հանդիպման համար։
Ողջ ընթացքում պայթյունավտանգ իրավիճակը գտնվում էր ոստիկանության պրոֆեսիոնալ ծառայողների կատարյալ վերահսկողության տակ։ Եվ փետրվարի 8-ին, իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված, անդառնալիից ու արնահեղությունից խուսափելու նպատակով որոշում կայացվեց իրականացնել վնասազերծման օպերացիա՝ միաժամանակ խուզարկելով կասկածելի 16 անձանց բնակության հասցեները։
Ոստիկանություն բերման ենթարկված 8 անձանցից 4-ը՝ Նոր Արեշի բնակիչներ, 22-ամյա Ալբերտ Ժամհարյանը, եղբայրներ՝ Արմեն և Արսեն Գաբրիելյանները և Կոնդի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Մադոյանը ձերբակալվեցին։
Արմեն Գաբրիելյանի վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված 27 փամփուշտով, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, 9մմ տրամաչափի 18 և ինքնաձիգի 1 փամփուշտ, կաթուցիչ՝ դեղնականաչավուն զանգվածով։
Արսեն Գաբրիելյանի անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվեց 9մմ տրամաչափի փամփուշտի կրակված 2 պարկուճ և 2 կաթուցիչ՝ մուգ շագանակագույն հեղուկով։
Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ կատարված խուզարկություններով հայտնաբերվել են որսորդական հրացաններ, սառը զենքեր, մահակներ, զինամթերք ու կաթուցիչներ։
Հանգամանքները պարզվում են։
Նախաքննությունը շարունակվում է։
«Հայկական գինին բրենդ դարձնելու հնարավորությունը հենց մեր հողում է, որի համար անհրաժեշտ է, որ գինեգործներն առավելապես աշխատեն միմիայն հայկական` էնդեմիկ խաղողի սորտերով»,– կարծում է Իջևանի գինու և կոնյակի գործարանի գործադիր տնօրենը։
Ի՞նչ ենք մենք ուտում․ հայ գիտնականները հաստատել են անուրախ ենթադրությունները
Ատոմ Եգորյանի խոսքով` միջազգային շուկայում հայ գինեգործներն ապացուցել են, որ հայկական գինին լուրջ մարտահրավերներ կարող է նետել մրցակիցներին, հետևաբար գինեգործությանը է՛լ ավելի մեծ ուշադրություն պետք է հատկացնել։
«Հավի ոտքերի վրա». ինչու են հայաստանյան թռչնաֆաբրիկաները դոփում տեղում
Այնուամենայնիվ, ըստ հյուրի, մեր հիմնական մրցակցային առավելությունը հայկական կոնյակն է՝ չնայած աշխարհում մեծ աշխատանք է տարվում «հայկական կոնյակ» բրենդի դեմ։
Հայաստանից արտահանվող գինին ու կոնյակը խնդրի են բախվել. հարցը քննարկվում է ԵԱՏՄ–ում
Ռուբեն Աղուզումցյանի դիտարկմամբ` մարդը կարող է արդյունավետ աշխատել, եթե ունի գործունեությանը համապատասխան հոգեֆիզիոլոգիական հատկություններ, որոնք անհրաժեշտ են աշխատանքները որակյալ կատարելու համար։ Ըստ նրա` դա կոչվում է մասնագիտական հոգեբանական ընտրություն: Հիմնական ուղղվածությունն ունի հոգեբանական բնույթ։
«Կառավարման հոգեբանության մեջ կան հիմնարար հասկացություններ, որոնք անմիջապես կապված են դրա հետ։ Մեկը կոչվում է պրոֆեսիոգրամա, այսինքն` այս կամ այն գործունեության հոգեբանական բնութագիրը, իսկ մյուսը` պսիխոգրամա, այսինքն` այն հոգեկան հատկությունների ամբողջականությունը, որը որոշում է գործունեություն կատարելու արդյունավետությունը։ Մշակված են բազմաթիվ հատուկ հանձնարարականներ, հարցականներ, որպեսզի բացահայտեն այս կամ այն հատկությունը։ Կան նաև մեթոդներ, որոնց շնորհիվ պարզ է դառնում, թե արդյո՞ք տվյալ անձն ունի անհրաժեշտ հատկություններ ու համատեղելիություն, որպեսզի կատարի համապատասխան աշխատանք»,– նշում է հոգեբանը։
Աղուզումցյանի կարծիքով` պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել հոգեբանական ընտրության մասին։
«Հայաստանի քաոտիկ վիճակը գալիս է իշխանությունից». հոգեբան Միհրդատ Մադաթյան
Ըստ նրա` հաճախ բարձրաստիճան չինովնիկները ղեկավարվում են ոչ թե մասնագիտական հատկություններով, այլ պատկանելիությամբ և այդ առումով կադրային քաղաքականությունն ընթանում է ոչ բարենպաստ հունով, մինչդեռ հոգեբանական օրենքի համաձայն` որքան պատասխանատու է պաշտոնը, այնքան ավելի լրջորեն պետք է մոտենալ կադրային քաղաքականությանը։
Կոտրելով կարծրատիպերը. ինչերի միջով է անցել հատուկ հոգեբան Նարեն ու ինչ է ուզում կյանքից
Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այսօր իրականացնում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում:
Հաղորդագրության համաձայն` որոնման աշխատանքներին մասնակցում է 3 ջոկատ։
Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն:
