Պատգամավորներն ամրագրել են առաջնահերթությունները, հստակեցրել գործելաոճը: Թովմասյանը տեղեկացրել է, որ առաջինը հանձնաժողովում պատրաստվում են լսել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին: Հանձնաժողովականներին հատկապես հետաքրքրում են կալանավայրում մահացած լրագրող Մհեր Եղիազարյանի մահվան դեպքով հարցեր: Հաջորդ հյուրն այստեղ, ամենայն հավանականությամբ, կլինի արդարադատության նախարարը: Պարզաբանումների կարիք կա ոլորտում մի շարք բացթողումների հետ կապված: Թովմասյանը շեշտում է՝ հանձնաժողովն այսուհետ դառնալու է հարթակ, որտեղ չեն լինելու տաբուներ, որովհետև որևէ թեմա քննարկելու վախից ազատվել են:
Ավելին, որոշում կա հանձնաժողովը դարձնել հարց լուծող ու ոչ միայն քննարկող մարմին, հատկապես, երբ, ըստ պատգամավորի, մեզանում խոսողների պակաս չկա, գործողների կարիք կա:
Հաղորդավար` Աննա Վարդանյան։
«Հայկական գինին բրենդ դարձնելու հնարավորությունը հենց մեր հողում է, որի համար անհրաժեշտ է, որ գինեգործներն առավելապես աշխատեն միմիայն հայկական` էնդեմիկ խաղողի սորտերով»,– կարծում է Իջևանի գինու և կոնյակի գործարանի գործադիր տնօրենը։
Ի՞նչ ենք մենք ուտում․ հայ գիտնականները հաստատել են անուրախ ենթադրությունները
Ատոմ Եգորյանի խոսքով` միջազգային շուկայում հայ գինեգործներն ապացուցել են, որ հայկական գինին լուրջ մարտահրավերներ կարող է նետել մրցակիցներին, հետևաբար գինեգործությանը է՛լ ավելի մեծ ուշադրություն պետք է հատկացնել։
«Հավի ոտքերի վրա». ինչու են հայաստանյան թռչնաֆաբրիկաները դոփում տեղում
Այնուամենայնիվ, ըստ հյուրի, մեր հիմնական մրցակցային առավելությունը հայկական կոնյակն է՝ չնայած աշխարհում մեծ աշխատանք է տարվում «հայկական կոնյակ» բրենդի դեմ։
Հայաստանից արտահանվող գինին ու կոնյակը խնդրի են բախվել. հարցը քննարկվում է ԵԱՏՄ–ում
Ռուբեն Աղուզումցյանի դիտարկմամբ` մարդը կարող է արդյունավետ աշխատել, եթե ունի գործունեությանը համապատասխան հոգեֆիզիոլոգիական հատկություններ, որոնք անհրաժեշտ են աշխատանքները որակյալ կատարելու համար։ Ըստ նրա` դա կոչվում է մասնագիտական հոգեբանական ընտրություն: Հիմնական ուղղվածությունն ունի հոգեբանական բնույթ։
«Կառավարման հոգեբանության մեջ կան հիմնարար հասկացություններ, որոնք անմիջապես կապված են դրա հետ։ Մեկը կոչվում է պրոֆեսիոգրամա, այսինքն` այս կամ այն գործունեության հոգեբանական բնութագիրը, իսկ մյուսը` պսիխոգրամա, այսինքն` այն հոգեկան հատկությունների ամբողջականությունը, որը որոշում է գործունեություն կատարելու արդյունավետությունը։ Մշակված են բազմաթիվ հատուկ հանձնարարականներ, հարցականներ, որպեսզի բացահայտեն այս կամ այն հատկությունը։ Կան նաև մեթոդներ, որոնց շնորհիվ պարզ է դառնում, թե արդյո՞ք տվյալ անձն ունի անհրաժեշտ հատկություններ ու համատեղելիություն, որպեսզի կատարի համապատասխան աշխատանք»,– նշում է հոգեբանը։
Աղուզումցյանի կարծիքով` պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել հոգեբանական ընտրության մասին։
«Հայաստանի քաոտիկ վիճակը գալիս է իշխանությունից». հոգեբան Միհրդատ Մադաթյան
Ըստ նրա` հաճախ բարձրաստիճան չինովնիկները ղեկավարվում են ոչ թե մասնագիտական հատկություններով, այլ պատկանելիությամբ և այդ առումով կադրային քաղաքականությունն ընթանում է ոչ բարենպաստ հունով, մինչդեռ հոգեբանական օրենքի համաձայն` որքան պատասխանատու է պաշտոնը, այնքան ավելի լրջորեն պետք է մոտենալ կադրային քաղաքականությանը։
Կոտրելով կարծրատիպերը. ինչերի միջով է անցել հատուկ հոգեբան Նարեն ու ինչ է ուզում կյանքից
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
