«Հայաստանում խոսողների պակաս չկա, գործողների կարիք կա». Թագուհի Թովմասյան

144
(Թարմացված է 18:15 08.02.2019)
Sputnik Արմենիայի եթերում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանն անդրադարձել է հանձնաժողովի աշխատանքին: Հանձնաժողովն անդրանիկ նիստը գումարել էր օրերս։

Պատգամավորներն ամրագրել են առաջնահերթությունները, հստակեցրել գործելաոճը: Թովմասյանը տեղեկացրել է, որ առաջինը հանձնաժողովում պատրաստվում են լսել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին: Հանձնաժողովականներին հատկապես հետաքրքրում են կալանավայրում մահացած լրագրող Մհեր Եղիազարյանի մահվան դեպքով հարցեր: Հաջորդ հյուրն այստեղ, ամենայն  հավանականությամբ, կլինի արդարադատության նախարարը: Պարզաբանումների կարիք կա ոլորտում մի շարք բացթողումների հետ կապված: Թովմասյանը շեշտում է՝ հանձնաժողովն այսուհետ դառնալու է հարթակ, որտեղ չեն լինելու տաբուներ, որովհետև որևէ  թեմա քննարկելու վախից ազատվել են:

Ավելին, որոշում կա հանձնաժողովը դարձնել հարց լուծող ու ոչ միայն քննարկող մարմին, հատկապես, երբ, ըստ պատգամավորի, մեզանում խոսողների պակաս չկա, գործողների կարիք կա:

Հաղորդավար` Աննա Վարդանյան։

144

sys_stories