«Մեր զինանշանում կան անընդունելի սխալներ ու բացթողումներ». Կարեն Աղամյան

65
(Թարմացված է 14:56 08.02.2019)
Sputnik Արմենիայի «Ռակուրս» հաղորդման շրջանակում Մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Աղամյանը խոսում է պետական խորհրդանիշերի փոփոխման հարցի շուրջ:

Կարեն Աղամյանի խոսքով` զինանշանի հետ կապված անհեթեթ պատկերները 10 տարի առաջ ինքն է հայտնաբերել ու բազմիցս այդ մասին բարձրաձայնել է: Սակայն համարեք արձագանք չի եղել, ավելին` նրա ստեղծած զինանշանները համացանցում են հայտնվել ուրիշի անվամբ, ինչից հետո Աղամյանը, ինչպես ինքն է ասում, դուրս է եկել բաց դաշտ:

«Ով տեսնում է այդ օրակարգային սխալները, շատ է զարմանում, շատերը չեն նկատում, բայց խնդիր կա»,– ասում է նա։

Աղամյանի խոսքով` զինանշանին պատկերված է ճյուղ, բայց հայտնի չէ, թե ինչ ճյուղ է, կարծես ցախավել լինի: Պատկերված է ժապավեն, դա էլ չպետք է լինի, քանի որ մեր երկիրը չունի կարգախոս: Ավելին` ժապավենն էլ դատարկ է և թարս է նկարված: Աղավաղված են նաև կենտրոնական մասում վահանի վրա պատկերված մեր թագավորությունների խորհրդանիշերը:

65
թեմա:
Ռակուրս (20)

sys_stories