Իր շարադրանքով և ձևակերպումներով էապես չի տարբերվում նախորդ կառավարությունների ծրագրերից

46
(Թարմացված է 19:02 07.02.2019)
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է նոր կառավարության նոր ծրագրի մասին։ Նրա խոսքով` սա հեղափոխական կառավարության ծրագիր է: Ըստ տնտեսագետի`որքան էլ տարօրինակ է, տնտեսական հեղափոխություն տերմինը, որ հռչակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկ անգամ է օգտագործված փաստաթղթում:

«Եվ իր շարադրանքի ոճով, և ձևակերպումներով կարելի է ասել էապես չի տարբերվում նախորդ գրեթե բոլոր կառավարությունների ծրագրերից: Սա քաղաքական փաստաթուղթ է, և այս իմաստով շատ բան սպասել գործունեության ծրագրից, երևի թե, պետք չէ: Սա դարձել է ավանդույթ, և այդ իմաստով այս կառավարությունն էլ է թրենդի մեջ է: Բայց, այնուամենայնիվ, եթե նայենք բովանդակային տեսակետից, որոշակի ոլորտների ավելի հստակ ձևակերպումներ են տվել: Օրինակ` գիտության և կրթության , տնտեսական բլոկի որոշ ենթաբաժինները, տարածքային կառավարման, էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտները», ասաց տնտեսագետը:

Տնտեսագետի կարծիքով` հաշվետվողականության առումով այս փաստաթուղթը նման է նախորդներին:

Հաղորդավար` Հովհաննես Շողիկյան։

46

sys_stories